Հայաստանյան ուսանողներն ու աշակերտները ծանոթացան ատոմային տեխնոլոգիաներին
Հոկտեմբերի 25-ին` Ատոմային տեխնոլոգիաների օրը, Հայաստանի մի խումբ ուսանողներ ու աշակերտներ ծանոթացան ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգության ու տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը (էներգետիկա, բժշկություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` Երևանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ԲՈՒՀ-երի և հետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, Հայաստանի երիտասարդական կամզակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները։
Ատոմային տեխնոլոգիաների օրն, ըստ ավանդույթի, անցավ աշխույժ ձևաչափով-մասնակիցներին սպասում էին թեմատիկ հարթակները` ինտելեկտուալ մրցույթներով ու ռեբուսներով, ինչպես նաև միջուկային բժշկության ու ռոբոտաշինության գոտին։ Բոլոր ցանկացողները կարողացան մրցել միմյանց հետ` ատոմային հարցերին նվիրված մրցույթներում ու վիկտորինաներում, ինչպես նաև ստանալ ռենտգենային պատկերներ։ VR ակնոցով էքսկուրսիայի և լրացուցիչ իրականության միջոցով ուսումնասիրելով կայանի 3D մակետը, մասնակիցները տեսան, թե ինչպես է աշխատում ԱԷԿ-ը իսկ «Լիցքավորիր ռեակտորը վառելիքով» խաղի միջոցով, տեղեկացան, թե ինչ տեսակի վառելիքներն են օգտագործվում տարբեր տեսակի ԱԷԿ-ների համար։ Եվ, իհարկե, ուսանողներն ու աշակերտները կարողացան շփվել ոլորտի փորձագետների հետ` Հայաստանից, Ռուսաստանից ու Բելառուսից։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունուֆար Ալեքյանի խոսքով, ատոմային էներգետիկան այսօր ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը և հանդիսանում է հայաստանյան էներգահամակարգի կայուն աշխատանքի գրավականը։ Բացի այդ, երկրում ԱԷԿ-ի առկայությունը նպաստում է գիտության և նորարարության զարգացմանը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ։ «Նման միջոցառումների անցկացումը, ինչպիսին է Ատոմային տեխնոլոգիաների օրըբարձրացնում է երիտասարդների հետաքրքրությունը դեպի տեխնիկական մասնագիտությունները, հնարավորություն է տալիս տեղեկանալ շուկայում պահանջված մասնագիտացումների և մասնագիտական աճի իրական հեռանկարների մասին»,-նշել է Նունուֆար Ալեքյան։
«Այսօր կրթական ոլորտը պետք է հիմնվի միջազգային փորձի և ուսուցման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա, քանի որ ԲՈՒՀ-ի շրջանավարտի գիտելիքներն ու հմտությունները պետք է համապատասխանեն ոլորտի արդի պահանջարկին ու գործատուի պահանջներին։ Ապագա մասնագետների համար կարևոր է շփվել ոլորտի փորձագետների և մասնագետների հետ։ Ես այսօր ուրախ եմ փոխանցել իմ գիտելիքներն ու փորձն ապագա մասնագետներին։ Մեր հիմնական խնդիրն է, ապահովել սերունդների հաջորդականությունն ու դաստիարակել նոր մասնագետներ, որոնք հետագայում կմասնակցեն Հայաստանի զարգացմանը»,-նշել է հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։
Դասախոսությունների ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի փորձագետներն ընդգծեցին, որ միջուկային տեխնոլոգիաներն այսօր օգտագործվում են ոչ միայն էներգետիկայում, այլև` բժշկությունում, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև այլ ոլորտներում` բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Ատոմային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է մաքրել ջուրը, ախտահանել բժշկական գործիքներն ու սարքավորումները, ավելացնել բերքատվությունը, երկարաձգել մթերքների պահպանման ժամկետները, կատարելագործել ուռուցքաբանական, սրտային ու նյարդային հիվանդությունների դիագնոստիկան ու բուժումը։
Բելառուսի պետական բժշկական համալսարանի ճառագայթային բժշկության ամբիոնի դոցենտ Արամ Ավետիսյանն ընդգծեց, որ ճառագայթային դեղամիջոցների համաշխարհային արտադրությունն ու սպառումը տարեկան աճում է 10-15 տոկոսով։ Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում անցկացվում են տասնյակ միլիոնավոր դիագնոստիկ հետազոտություններ, և միլիոնավոր պատկերներ են ստացվում իզոտոպների միջոցով։ Միջուկային բժշկության բնագավառում զբաղված են տասնյակ հազարավոր մասնագետներ, և նրանց նկատմամբ պահանջարկը միայն մեծանում է։ «Կարևոր է, որ մասնագիտություն ընտրելիս, երիտասարդները հստակ պատկերացնեն դրա պահանջված լինելն ու իրենց կարիերայի հեռանկարները։ Ուրախ եմ, որ Ատոմային տեխնոլոգիաների օրվա շնորհիվ հայաստանյան ուսանողներին և աշակերտներին նման հանարավորություն է ընձեռվում»,-ասաց Արամ Ավետիսյանը։
Հիշեցնենք, առաջին անգամ Ատոմային տեխնոլոգիաների օրը Երևանում անցկացվել է 2018 թվականին, որը նվիրված էր պոլիտեխնիկական համալսարանի 85 ամյակին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 150 ուսանողներ և աշակերտներ, որոնք հետաքրքրված են գիտությամբ ու տեխնոլոգիաներով։ Հայաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում են գործընկերային հարաբերությունները` ատոմային էներգետիկայի մասնագետների կադրերի պատրաստման բնագավառում։ Ատոմային էներգետիկայի բարձրորակ կադրերի պատրաստման հիմնական նպատակն ավելի արդիական է դառնում` կապված ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման հետ։ Հայաստանցի ուսանողները ներկայում էլ պատրաստվում են Ռուսաստանի ատոմային ԲՈՒՀ-երում։
———–
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․