Բիզնես

USD BUY - 382.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 454.00+2.00
OIL:  BRENT - 67.59+0.49 WTI - 63.45+0.75
COMEX:  GOLD - 3718.50+1.16 SILVER - 43.05+0.99
COMEX:  PLATINUM - 1408.60-0.12
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.07-0.34 EUR/GBP - 1.1777+0.43
FOREX:  EUR/USD - 1.1777+0.43 GBP/USD - 1.3613+0.35
STOCKS RUS:  RTSI - 1065.54+0.51
STOCKS US: DOW JONES - 45883.45+0.11 NASDAQ - 22348.75+0.94
STOCKS US: S&P 500 - 6615.28+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 44902.27+0.30 TOPIX - 3168.36+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 26438.51-0.03 SSEC - 3861.87+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9277.03-0.07 CAC40 - 7896.93+0.92
STOCKS EUR:  DAX - 23748.86+0.21
16/09/2025  CBA:  USD - 383.12+0 GBP - 522.04+0.73
16/09/2025  CBA:  EURO - 452.35+1.99
16/09/2025  CBA:  GOLD - 45053+80 SILVER - 519.8-0.74
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2019թ. I եռամսյակ
30/06/2019 11:00
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2019թ. I եռամսյակ

2019թ. առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,659,754 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2018թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 1.65%-ով կամ 61,252-ով, իսկ 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.91% կամ 71,274 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,384,839 է: 2018թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.99%-ով կամ 68,683-ով, իսկ 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է նվազում 2.09%-ով կամ 72,258 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2019թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,119,039: 2018թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 0.43%-ով կամ 9,088-ով, իսկ 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.12%-ով կամ 45,942 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,056,106 է: 2018թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 0.47%-ով կամ 9,687-ով, իսկ 2018թ․ առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.09%-ով կամ 43,800 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2019թ. առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 939,098: 2018թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 6.31%-ով կամ 63,252-ով, իսկ 2018թ․ առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում, որը կազմել է 5.36% կամ 53,234: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 878,667 է։ 2018թ. չորրոդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 6.42%-ով կամ 60,281-ով, իսկ 2018թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 4.12%-ով կամ 37,780 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2019թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 601,617: 2018թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.88%-ով կամ 11,088-ով, իսկ 2018թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.86%-ով կամ 27,902-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 450,066 է, 2018թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.29%-ով կամ 1,285-ով, իսկ 2018թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված աճը կազմել է 2.12% կամ 9,322 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,984,812 (2018թ.-ի I եռ. համեմատ` +2.27% կամ +66,346): Vivacell-MTS` 1,844,102 բաժանորդ ( +2.84% կամ +51.005), Beeline` 826,549 բաժանորդ (+1.85% կամ +14,995), Ucom` 314,161 բաժանորդ (+0.11% կամ +346):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 523,391 (2018թ.-ի I եռ. համեմատ` -2.83% կամ -15,240): Vivacell-MTS` 274,937 բաժանորդ (-10.39% կամ -31,872), Ucom` 135,905 բաժանորդ (+7.07% կամ +8,976), Beeline` 112,549 բաժանորդ (+7.30% կամ 7,656):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,477,295 (2018թ.-ի I եռ. համեմատ` +19.27% կամ +400,217): Vivacell-MTS` 1,695,716 բաժանորդ (+21.11% կամ +295,532), Beeline` 444,116 բաժանորդ (+14.15% կամ +55,036), Ucom` 337,463 բաժանորդ (+17.25% կամ +49,649):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 274,195 (2018թ.-ի I եռ. համեմատ` +0.36% կամ +984): Ucom` 151,551 բաժանորդ ( +13.97% կամ +18,580), Vivacell-MTS` 62,933 բաժանորդ ( -3.29% կամ -2,142), Beeline` 60,431 բաժանորդ (-20.37% կամ -15,454):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 1,203 դր. (2018թ.-ի I եռ. համեմատ` +3.08% կամ +36 դր.), Beeline` 1,095 դր. ( -11.69% կամ -145 դր.), Ucom` 986 դր. (-5.19% կամ -54 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 3,920 դր. (2018թ.-ի I եռ. համեմատ` +3.57% կամ +135 դր.), Beeline` 3,298 դր. (-9.27% կամ -337 դր.), Vivacell-MTS` 2,835 դր. (-7.92% կամ -244 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,529 դր. (2018թ.-ի I եռ. համեմատ` -4.75% կամ 126 դր.), Vivacell-MTS` 1,986 դր. (-18.14% կամ -440 դր.), Beeline՝ 1,451 դր. (+4.99% կամ +69 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 554 րոպե (2018թ.-ի I եռ. համեմատ` +3.36% կամ +18 ր.), Beeline ` 246 ր. (-6.82% կամ -18 ր.), Ucom` 111ր. (-11.90% կամ -15 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 675 րոպե (2018թ.-ի I եռ. համեմատ` -2.17% կամ -15 ր.), Beeline` 358 ր. (-4.53% կամ -17 ր.), Ucom` 311 ր. (+9.51% կամ +27 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 24,129 ՄԲ (2018թ.-ի I եռ. համեմատ` +6.94% կամ +1,566 ՄԲ), Vivacell-MTS` 11,827 ՄԲ (-18.81% կամ -2,740 ՄԲ), Beeline՝ 9,318 ՄԲ (+17.99% կամ +1,421 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 116,289 (2018թ.-ի I եռ. համեմատ` +0.04% կամ +52), Beeline՝ 72,899 (+0.41% կամ +295), Ucom` 29,774 (-15.28% կամ -5,371):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 12,669 (2018թ.-ի I եռ. համեմատ` -39.79% կամ -8,371), Ucom` 8,968 (-16.24% կամ -1,739), Beeline` 4,124 (-12.14% կամ -570):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 23,210 (2018թ.-ի I եռ. համեմատ` +66.80% կամ +9,295), Beeline` 4,964 (-58.01% կամ -6,858), Vivacell-MTS` 4,580 (-42.64% կամ -3,404):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 136,621 (2018թ.-ի I եռ. համեմատ` +51.37% կամ +46,364), Vivacell-MTS՝ 119,289 (-4.87% կամ -6,101), Ucom` 31,256 (-4.53% կամ -1,483):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS` 19,439 (2018թ.-ի I եռ. համեմատ` -39.92% կամ -12,916), Ucom` 6,207 (-14.24% կամ -1,031), Beeline` 3,654 (-17.44% կամ -772):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 13,407 (2018թ.-ի I եռ. համեմատ` +11.74% կամ +1,409), Beeline` 8,317 (-16.65% կամ -1,661), Vivacell-MTS` 7,524 (-20.52% կամ -1,943):

16/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.12
+0
Եվրո (EUR)
452.35
+1.99
Ռուբլի (RUR)
4.6276
+0.0084
Լարի (GEL)
141.48
-0.15
45053
+80
Արծաթ
519.8
-0.74