Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին
05/11/2019 18:06
Կիսվել

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Նոյեմբերի 5-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է Չինաստանի միջազգային ներմուծման 2-րդ ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Բացման արարողությանը հաջորդել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային պատվիրակությունների անդամների շրջայցը ազգային տաղավարներով:

Չինաստանի ներմուծման միջազգային 2-րդ ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է գործարար տաղավարով, որտեղ ցուցադրված  են հայկական արտադրության խմիչքներ, մասնավորապես կոնյակ և գինի: Արարատի կոնյակի գործարանին և Գինեգործության և խաղողագործության հիմնադրամին հատկացված է առանձին տաղավար, որում Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների արտադրանքը:

Ցուցահանդեսի հիմնական 5 և հավելյալ 10 օրերի ընթացքում  Հայաստանի ազգային տաղավարում կներկայացվեն հայկական մշակույթը,  զբոսաշրջությունը, Հայաստանի տնտեսության առավելությունները, արդյունաբերության զարգացման ուղին, արտահանման և ներդրումային հնարավորությունները, կկազմակերպվի հայկական ընկերությունների արտադրատեսակների,  մասնավորապես խմիչքի, շոկոլադի և չրերի համտես: Հայկական տաղավարում կցուցադրվեն նաև Հայաստանի մշակույթը և տնտեսությունը ներկայացնող տեղեկատվական գրքույկներ, թերթիկներ և տեսահոլովակներ։

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Բացումը և նորարարությունը՝ “Win-Win” համագործակցության համար» համաժողովը, որին զուգահեռ կընթանան հետևյալ պանելային քննարկումները.

– «Բացումը, կարգավորումը և գործարար միջավայրը. կառավարությունների դերը և բազմազգային կորպորացիաների հեռանկարները»,

– «Արհեստական բանականություն և նորարարական զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ»,

– «ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) բարեփոխում և ազատ առևտրի համաձայնագիր. հնարավորություններ և հեռանկարներ»,

– Էլեկտրոնային առևտուրը թվային դարաշրջանում. նոր հարթակ և նոր տեսլական»։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2