Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին
12/11/2019 17:20
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:

Նախարարը  ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։ Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար և ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ներկայացրել է ՄՖԿ-ի` Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների  կարևորությունը և, որպես համագործակցության  հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:

Տիգրան Խաչատրյանը, նշելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորության մասին, ներկայացրել է վերջինիս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նա հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի, զարգացման անհարժեշտությունն ու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին և քննարկել  առաջիկա անելիքները։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83