Business Inside. Գյուղատնտեսական բիզնես` գինու համտեսի սրահ
Business Inside 16-ն անդրադարձել է օրգանիկ գինու ոլորտին՝ «Մենեջմենթի, գինու ու ռեստորանային բիզնեսի մասին» թեմայով։ Business Inside 16-ի հյուրն է Վահե Բալուլյանը, ով մեծ գործարար փորձ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում։
Նա «SoftConstruct» ընկերության ( «BetConstruct», «ucraft», «fasttoken», «Vbet», և այլն) ստրատեգիական խորհրդատուն է, ինչպես նաև «DiVine & Partners» կազմակերպության համահիմնադիրը, որն իր մեջ ներառում է «The Club», «InVino», «Տապաստան» ռեստորանները և «Տրինիտի Կանյոն Այգիներ» գինեգործական ընկերությունը Հայաստանում, ինչպես նաև ռեստորաններ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։