Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
2020 թ. պետբյուջեն, այո՛, հեղափոխական է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունն ամեն օրվա հետ թափ է հավաքում
15/11/2019 21:01
Կիսվել

2020 թ. պետբյուջեն, այո՛, հեղափոխական է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունն ամեն օրվա հետ թափ է հավաքում

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի մեծարգո՛ պատգամավորներ,

Կառավարության մեծարգո՛ անդամներ,

2020 թվականի պետական բյուջեի նախագծի այս փուլի եզրափակիչ խոսքում ուզում եմ անդրադառնալ երկու, այսպես ասած, օդից կախված հարցադրման:

Հարցադրում առաջին՝ արդյոք 2020 թ. բյուջեն՝ նախագիծը, հեղափոխական բյուջե է և երկրորդը՝ իսկ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

Հիմա արդյոք այս բյուջեն հեղափոխական է: 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռևս ՀՀ վարչապետ չէի, հրապարակային հայտարարել եմ, որ 1-2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող է կամ պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության կարգախոսներից մեկը, կամ խոստումներից մեկը: Հիմա 2020թ. պետական բյուջեի նախագծում 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով: Եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են, ես արդեն փաստացիի մասին եմ խոսում, և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս: Եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք ունեցել ենք «Հարկային օրենսգրքի» փոփոխության արդյունքում, կուտակային պարտադիր կենսաթոշակների արդյունքում, այսինքն՝ մենք պետք է բյուջեի այդ փողերը հավաքեինք, բայց կամավոր հրաժարվել ենք այդ փողերից, մեր աճն արդեն կազմում է ավելի քան 35 տոկոս:

Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ:

2020թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավելի են 135.1 տոկոսով, այսինքն այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել, ընդ որում, տեմպի առումով շատ կարևոր է արձանագրել մի բան. ես եկամտային աճի մասին խոսեցի, եկամտային մասի մեր միջին վիճակագրական աճը եղել է, նախկինում՝ հեղափոխությունից առաջ, 7 տոկոս: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Այսինքն, եթե այս ցուցանիշը հաշվի ենք առնում, նույնիսկ այն պլանավորվածը, մեր բյուջեի միջին տարեկան աճը կազմում է 14 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն: Բա հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Ճանապարհների կառուցման, նորոգման, հիմնանորոգման համար 2020թ. բյուջեով նախատեսվում է այնքան գումար, ինչքան 2015-2016-2017 թվականների բյուջեներով միասին վերցրած: Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում: Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառներում 2018թ.-ի ցուցանիշի նկատմամբ աճը նախատեսվում է 120 տոկոս: Աշխարհի շատ տեղերո՞ւմ եք պատմության մեջ տեսել, որ խոսեն 100, 110, 125 տոկոսի մասին: Բա հեղափոխությունն ուրիշ կերպ ո՞նց է լինում:

Առողջապահության ոլորտի ծախսերը 2018 թվականի նկատմամբ աճել են 39.5 տոկոսով: Կրթությանն ուղղված ծախսերն աճել են 34 տոկոսով, աշխատանքի և սոցիալական բլոկում՝ սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ հոդվածով 74 մլրդ դրամով: Սոցիալական բլոկի ծախսերն աճել են 21 տոկոսով, Պաշտպանության նախարարության ծախսերը՝ 28 տոկոսով, Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41 տոկոսով: Պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020 թ. կկազմի 52.2 տոկոս՝ 2017թ. 58.9 տոկոսի դիմաց:

Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Հիմա հարց՝ այս ամեն ինչը փոխո՞ւմ է, փոխե՞լ է և ինչպե՞ս է փոխում մարդկանց կյանքը: Շատ պարզ. սկսենք ամենապրիմիտիվ բանից, այն, որ մարդիկ այսօր երթևեկում են և մյուս տարի երթևեկելու են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե՝ ոչ: Իհարկե փոխում է, որովհետև, կներեք արտահայտությանս, ինչպես ասացի, ընթացագործի մոտ շատ ավելի քիչ են գնում և համապատասխանաբար, քիչ գումար են ծախսում, քանի որ երբ իրենց գյուղմթերքը բերում են շուկա վաճառելու, իրենց մեքենան քիչ է վերև-ներքև թռչում, քիչ են ապրանք փչացնում, ավելի շատ ապրանք են ունենում:

Հաջորդը, կապիտալ ծախսերը: Բացվում են աշխատատեղեր, մենք խոսում ենք գործազրկության մասին, բայց մենք այսօր երկրում թափուր աշխատատեղերի խնդիր ունենք: Ես վերջին 15 օրվա ընթացքում մասնավոր ներդրողների երկու արտադրական ձեռնարկության բացման եմ մասնակցել, և այդ երկու ձեռնարկություններում, սեփականատերերի հավաստիացմամբ, ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա և մարդիկ այսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել: Այսօր հանրապետության բոլոր շինարարական կազմակերպությունները «խրված» են պատվերների մեջ, ոչ թե պարտքերի մեջ, այլ պատվերների մեջ: Կան, որ «խրված» են պարտքերի մեջ, բայց դա հին պատմություն է՝ հյուսիս-հարավ և այլն, և այլն, իրենցով համապատասխան մարմիններն են զբաղվում: Մյուս տարի այս տենդենցն ավելի է շատանալու, նոր աշխատատեղեր են ստեղծվելու, նոր ձեռնարկություններ են ստեղծվելու: Այս կապիտալ շինարարությունների համար անհրաժեշտ նյութերը գնվում են մասնավոր հատվածից: Բա կյանքը ո՞նց է փոխվում:

Հաջորդը՝ առողջապահության ոլորտում, երբ մարդը գիտի՝ տնից-տեղից հեռու, որ ինսուլտ ստանա, ինքը չի գնալու հարևաններից կամ բարեկամներից պարտք անի, իր հիվանդը չի մնալու պատգարակի վրա: Դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Երբ գիտի, որ մարդն ինֆարկտ է ստանալու, հիվանդանոցում չեն ասելու՝ մեր պետպատվերի փողը մարտի կեսերին վերջացել է, գնացեք, մյուս տարի կգաք. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Երեխայի մինչև 18 տարեկանը հիվանդանոցային ծառայությունն անվճար է. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Ուսուցչի աշխատավարձը բարձրանում է. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Զինվորականների աշխատավարձերը բարձրացել են. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ: Բանակում զինվորականների սննդի համակարգ է փոխվել. դա մարդու կյանքի փոփոխությո՞ւն է, թե՝ ոչ, դա երկրի մարտունակության բարձրացո՞ւմ է, թե՝ ոչ:

Այո՛, որովհետև զինվորը չի ուտում այնպիսի սնունդ, որից հետո պետք է երեք օր կամ երկու տարի ուտելուց հետո 4 տարի էլ բուժվի: Մենք դեռ ասում ենք՝ վայ, ուտում են՝ այրոց է առաջանում. դա այրոց չէ, դա զինվորի զգոնությունն է, զինվորի մարտունակությունն: Իսկ ինքն իր պոստին ի՞նչ աչալրջությամբ է հետևում: Մյուսը՝ այսօր զինվորը տեսնում է, որ իր կառավարությունը, իր պաշտպանության նախարարությունը հոգ է տանում իր մասին: Այդ զինվորի ինքնազգացողությունը, այդ մարդու կյանքը, տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, ո՞նց է փոխվում: Այն զինվորի ծնողը, որ տեսակցության գնալիս չի մտածում, որ հարևանից պարտք անի, որ նորմալ սնունդ տանի՝ այդ մարդու կյանքը դրանից չի՞ փոխվում: Իսկ ո՞նց է լինում կյանքի փոփոխությունը, օր ու մեջ ասում են՝ իսկ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը: Մարդ ասելով ոմանք ո՞ւմ ի նկատի ունեն: Դրանք ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան:

Այդ նույն տրամաբանությամբ. քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, որի հարազատը չի մտածում՝ տունս ծախեմ, ունեցվածքս ծախեմ, այն էլ հայկական միջավայրում, պատկերացնում եք մարդիկ ինչի են պատրաստ, որ իրենց հարազատը, որ հայտնվել է դատապարտյալի կարգավիճակում, նորմալ արժանապատիվ կյանքով ապրի: Մարդն այդ հոգսից որ ազատվել է՝ այդ մարդու կյանքը չի՞ փոխվել, այդ մարդու կյանքը չի՞ փոխվում:

2020թ. հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, եթե մենք այսօր հաշվենք, թե 2018թ. հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել, ահռելի մի թիվ կկազմի, բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ տերմինախեղդ է անում, ասում՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանեք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում. դուք ասում եք աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ դա ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական և այլն: Այնպիսի բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, ինչ եք ասում, կանգնեք ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն կանգնեք ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները:

Եվ ընդհանրապես, ամենակարևորը, որ փոխվել է՝ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը, որովհետև այն ժամանակ էր, որ երբ այս ամբիոնից մարդուն ասում էին կյանքդ կփոխվի, ասում էին քեզ 4 կգ ավել բրինձ կտանք, որպես ողորմություն և գթասրտություն:

Այսօրվա կառավարությունն ասում է՝ սիրելի հայրենակիցներ, կյանքը փոխում են աշխատանքով, կառավարությունը չի կարող մտնել ձեզնից յուրաքանչյուրի տուն և փոխել ձեր կյանքը: Կառավարությունը կարող է ձեր համար ստեղծել հնարավորինս լայն, անսահմանափակ հնարավորություններ, որ դուք ազնիվ, արդար աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք: Արդյոք այսպիսի պայմաններ կային երկրում: Ես արդեն ասացի մասնավոր սեկտրում ինչ է կատարվում: Այսօր երկրում աշխատուժի խնդիր կա, բայց բացի այդ եկեք նայենք՝ մեր սոցիալական քաղաքականության փիլիսոփայությունն է փոխվել: Մենք մարդուն չենք ասում՝ քեզ նպաստ կտամ, գնա հաց առ, մյուս ամիս էլ կգաք կրկին նպաստ կտանք, որ հաց ունենաս, մյուս ամիս էլ կգաս, որ հացի փող տանք քեզ, և այդպես անընդհատ հացի փող կտանք մինչև ընտրություններ, որ ընտրությունների ժամանակ էլ հաց ու պանրի փող տանք քեզ, որ գաս մեր օգտին քվեարկես: Մենք այսօր ասում ենք որ Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում 1000 ընտանիքի տալիս ենք անասնագլխաքանակ, տալիս ենք գումար՝ կեր ձեռք բերելու համար, տալիս ենք խորհրդատվություն, որ մարդն իր աշխատանքով իր կյանքը փոխի:

Մենք ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, ներդնում ենք այսպես կոչված «Խելացի գոմերի» ծրագիր, կառուցեք այս խելացի գոմերը, մենք ձեր ծախսի 50 տոկոսը ձեզ կանխիկ հետ կտանք: Մենք ասում ենք՝ սիրելի քաղաքացիներ, այսօր մեր երկրից գյուղմթերքի արտահանման ահռելի մեծ պոտենցիալ կա: Հնարավորություն ենք ստեղծում՝ կառուցեք ջերմատներ և մենք ձեր ծախսի 30 տոկոսը, սահմանամերձ գյուղերում՝ 50 տոկոսը հետ կտանք, ստեղծեք ինտեսիվ այգիներ՝ մենք ձեր ծախսի 30 տոկոսը, որոշ դեպքերում՝ 50 տոկոսը հետ կտանք: Այս ծրագրերում դեպքեր կան, որ սահմանամերձ գյուղերում 70 տոկոսը հետ ենք տալիս: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 1000 դրամ ծախսում է, մենք արձանագրում ենք, որ ինքը ծախսել է, աղքատությունը հաղթահարելու գործիք է ստեղծել, մենք այդ ծախսի 700 դրամն իրեն հետ ենք տալիս: Իսկ մարդու կյանքի փոփոխությունը ո՞նց է լինում:

Մենք այսօր անում ենք հեղափոխական քայլ, այո, այս բյուջեով, միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից: Իհարկե, ծավալը, փաթեթը բավական մեծ է, այնտեղ որոշ բացառություններ կան: Այսինքն, եթե մարդը որակավորում ունի, իրեն աղքատությունը հաղթահարելու գործում աջակցելու տրամաբանությունն այնքան էլ չկա: Մենք ամբողջ հանրապետությունում ասում ենք՝ ժողովուրդ ջան, հարկ չենք հավաքում մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսից, ասում ենք՝ ապրեք, աշխատեք: Մենք ասում ենք՝ այսօր նախնական հաշվարկաներով զբոսաշրջիկները մեր երկրում տարեկան 200 -250 մլն դոլար ավելի են ծախսել:

Մենք մեր քաղաքացուն ասում ենք՝ այս գումարի ձեր բաժինն աշխատեք, ազատում ենք միկրոբիզնեսը հարկերից, ամեն ինչից, որ դուք ձեր բարեկեցությունը վաստակեք, որովհետև սա միայն քաղաքացուն բարեկեցություն վերադարձնելու ճանապարհ չէ, սա մարդուն արժանապատվություն վերադարձնելու ճանապարհ է, որովհետև արժանապատիվ մարդը, արժանապատիվ քաղաքացին՝ աշխատող մարդն է:

Պետական մակարդակում չէ միայն այդպես: Այդպես է նաև ընտանեկան մակարդակում, մեր միջավայրում: Ընտանիքում ո՞վ է հարգված մարդը` նա, ով աշխատում է, իսկ ո՞նց են մեր իրականության մեջ վերաբերվում առավոտից երեկո նստած մարդկանց՝ համապատասխան:

Իհարկե, բնականաբար խոսքը չի վերաբերում այն մարդկանց, ովքեր ունեն աշխատունակության, աշխատանքի սահմանափակումներ: Եվ մեր քաղաքականությունը նաև դրան է ուղղված, որ մենք սահմանափակումներ ունեցող մարդկանց հնարավորություններն ընդլայնենք դարձյալ այդ տրամաբանությամբ, որ մարդը կարողանա աշխատել և արժանապատիվ աշխատանքով զբաղվել: Մեր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դրա ամենավառ օրինակն է: Եվ դա քաղաքական մեսիջ է:

Եվ այո, եթե հարցը նրա մասին է, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է՝ այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ավելի հեղափոխական բյուջե ուղղակի չի լինում:

Հիմա՝ հաջորդ, ամենապոպուլյար հարցին, որն ինձ թվում էր, թե արդեն բավարար չափով քննարկել ենք, նրա մասին, թե ինչի է բյուջեի հիմքում դրած 4.9 տոկոս տնտեսական աճ: Երեկ մենք Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հարցերն էինք քննարկում, և ես խնդիր դրեցի ու ասացի՝ պետք է նշաձողերն այնպես դնել, որ հանկարծ չստացվի, որ չենք կարողանում այդ նշաձողը հաղթահարել, որ ինքներս մեզ և համակարգը ֆրուստրացիայի չենթարկենք: Մի քիչ ցածր դնում ենք՝ բարձր թռնում:

2019 թվականի բյուջեի ժամանակ էլ է այս խոսակցությունը տեղի ունեցել, այս նույն դահլիճում, որովհետև 2019 թվականի բյուջեի նախագծում էլ է դրված եղել 4.9 տոկոս տնտեսական աճ: Իսկ այսօր՝ 2019 թվականի նոյեմբերին, ով է խոսում 4.9 տոկոս տնտեսական աճի մասին: Ոչ ոք չի խոսում, որովհետև 4.9 տոկոս տնտեսական աճն այսօրվա Հայաստանի համար աբսուրդ է, այսօր բոլոր կանխատեսումներով 2019 թվականի տնտեսական աճը 6 տոկոսը կգերազանցի, լավատեսական կանխատեսումներով՝ կհասնի 7 տոկոսի: Համենայնդեպս 10 ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է:

Եվ այն պատճառով, որ այո, ինչպես նախկինում եմ ասել, բյուջեն ունի պլան մինիմում և ունի պլան մաքսիմում: Եվ մենք կառավարությունում էլ ենք այդ թեմայով շատ վիճել: Ես համաձայն եմ, որ բյուջեն պետք է պլան մինիմումն ապահովի՝ այն է՝ ապահովի մակրոտնտեսական կայունությունը և չդնի ցուցանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ մակրոտնտեսական կայունության վրա: Եվ դա ոչ թե մեր նպատակն է, այլ այն ցուցանիշները, որոնք մենք դնում ենք, դա այն հարթակն է, որի վրա մենք հենվում ենք՝ ավելի մեծ ցուցանիշներ արձանագրելու համար:

2018-ին, որ այս թեմայով խոսում էինք, վիճում էին, քննադատում էին, բայց ես ուրախ եմ, որ այն ինչ-որ մենք անցած տարի ասացինք՝ այսօր դա իրականություն է: Մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է բյուջեում գրել 4.9 տոկոս և շատ ավելի բարձր ցուցանիշ արձանագրել: Մեր ռազմավարական տեսլականն ի՞նչ է. մեր ռազմավարական տեսլականը երկնիշ տնտեսական աճի հասնելն է, բայց մենք այսօր գիտենք ինչու չենք կարողանում միանգամից հասնել երկնիշ տնտեսական աճի: Մեր ամենամեծ խնդիրը կապիտալի ծախսերի ոլորտում ունեցած խնդիրն է: Իմիջայլոց ասեմ, որ կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանում միշտ եղել է խրոնիկ խնդիր, դա այնպես չէ, որ հեղափոխությունից հետո է ձևավորվել: Հիմա ավելի ահագնացել է, ի՞նչ պատճառով, որովհետև մենք համաձայն չենք ատկատներով աշխատել, որովհետև մենք համաձայն չենք անորակ գործեր ընդունել: Եվ մենք ինչքան բարձր չափանիշներ ենք դնում, այդքան այդ փողերի ծախսերը դժվարանում են: Եվ մենք այդ փողերը չծախսելով, այսօր խոսում ենք 6-ից բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին: Եվ մենք այսօր անընդհատ պետգնումների համակարգը կատարելագործում ենք:

Մենք ինքներս զուտ ցուցանիշները վատացնում ենք, որովհետև լավացնում ենք որակը, որովհետև մենք չենք գնում այսօրվա ցուցանիշի հետևից, մենք վաղվա ցուցանիշի հետևից ենք գնում: Որ պահին կապիտալ ծախսերի որակը և ծավալը նույնականացնենք, դա կլինի այն կետը, որ հասնելու ենք երկնիշ տնտեսական աճի, դա իմ կանխատեսումն է: Հետևաբար, մարդիկ պետք է հասկանան, որ անորակ աշխատանք չի ընդունվելու, ատկատի մտադրություն և գործողություն ունեցող պաշտոնյաները դատվելու են: Բեկում, ներում չի լինելու, որ քաղաքական թիմից ուզում է լինի, ով ուզում է լինի: Սա թող բոլորն արձանագրեն:

Եվ այո, այսօր մեր կապիտալ ծախսերի թիվ մեկ խոչընդոտը մեր առաջադրած պահանջներն են: Պարզվում է՝ մենք երբեմն խնդիր ենք ունենում շինարարական կազմակերպությունների հետ, որ պատրաստ չեն մեր որակական չափանիշներով աշխատեն, դրա համար նույն գործը երեք անգամ անում են: Եթե այդ նույն գործը մի անգամ անեին, մյուս երկուսի տեղն արդեն ուրիշ գործ կանեին և դրա արդյունքում մեր կապիտալ ծախսերը կավելանային:

Հաջորդ խնդիրը, որի մասին ուզում եմ խոսել, բյուջեյի փիլիսոփայություն է: Հենց այս համատեքստում մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենաուժեղ և ամենացայտուն ձևն է, երբ առաջնորդվում ենք և կարծում եմ մենք բոլորս այդ կարգախոսով պետք է առաջնորդվենք, համենայնդեպս դա իմ առաջարկն է, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը՝ մեր ընտանիքն է: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, սկսած պաշտոնյաներից, ավարտած գնորդով, շարունակած վաճառողով, պետք է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին է վերաբերվում:

Հետևաբար, պե՞տք է արդյոք ավելի մեծ լինի պետական բյուջեն: Այո, այս 30 տոկոսանոց տեմպը մենք պետք է պահենք: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Պետք է գործարարը հարկ վճարի, պետք է վաճառողը ՀԴՄ կտրոն տրամադրի, գնորդը պահանջի, պետք է պաշտոնյան չգողանա, պետք է պաշտոնյան չմսխի, պետք է պաշտոնյան արդյունավետ ծախսի: Սա է բանաձևը, որը մեզ բերելու է մեր ցանկացած վերջնական հանգրվանին: Եվ ես ուզում եմ այս 24 միլիոնների համատեքստում ասել հետևյալը, ինչը նախկինում էլ եմ ասել: Հիմա մենք մինչև 24 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին ազատում ենք հարկերից: Բայց ի՞նչպես է որոշվելու 24 մլն ունի, թե 54: Որոշվելու է ՀԴՄ գործողության արդյունքում: Այսինքն, ՀԴՄ-ն է տալու մեզ այդ տեղեկատվությունը: Հետևաբար, այն արդարացումը, թե մենք հարկ վճարելու հնարավորություն չունենք, դրա համար ՀԴՄ չենք խփում, հունվարի մեկից ընդհանրապես չի գործելու:

Բոլոր ՀԴՄ-ները պետք է խփվեն և եթե պարզվի, որ հարկ վճարելու հետ կապված մարդը միկրոբիզնեսում է՝ նրանից ոչ ոք հարկ չի պահանջի, իսկ երբ անցնի այդ սահմանաչափը՝ նա պարտավոր է հարկերը վճարել: Եվ ուզում եմ արձանագրենք, որ 2020 թ. չլինեն այն խոսակցությունները, թե գիտեք՝ այդ ընկերությանը, որ տուգանել են ՀԴՄ չխփելու համար, այնքան էլ հնարավորություն չունի, ինքը փոքր բիզնես է, ինքը խեղճ է: Եթե խեղճ է, առավելևս պետք է ՀԴՄ խփի, որ այդ ՀԴՄ-ն ցույց տա, որ նա միկրոբիզնես է: Եթե ինքը ՀԴՄ չի խփում, ինքը գողանում է զինվորից, ինքը գողանում է բանակից, ինքը գողանում է թոշակառուից, ինքը գողանում է ուսուցչից: Հետևաբար, այս գողությունը պետք է պատժվի: Ես ուզում եմ, որ մենք սա այսօրվանից արձանագրենք: Կրկին եմ ասում, այն մարդիկ, ովքեր միկրոբիզնես են, հունվարի մեկից ազատվում են հարկերից: Իրենք բոլորը պետք է ՀԴՄ-ն խփեն, որպեսզի տարին ցույց տա, որ 24 մլն-ից ցածր է շրջանառությունը և մենք իրենից հարկեր չենք ուզելու, իսկ նրանք, ովքեր բարձր են, հարկ չվճարելու ոչ մի պատճառ չունեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

2020 թ. պետական բյուջեն, այո հեղափոխական բյուջե է, և Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում և 2020 թ. հունվարի մեկից նոր թափ է հավաքելու:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21