Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Վիվասել-ՄՏՍ. 2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն
20/11/2019 18:13
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. 2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն

2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:

«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է և այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են և Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որևիցե մեկը դեռևս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մրցանակը հիմնվել էր 2009թ-ին, և այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ-ի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը,  ինչպես նաև  «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է», – ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։

Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

Դոկտոր Տակեո Կանադե

Դեմքի ճանաչման մասին նրա առաջին աշխատանքից, եռաչափ տեսագրման տեխնիկա (որը նա ներկայացրել է 2001 թ.-ի  Super Bowl հեռարձակման համար) և ընդհուպ մինչև իր կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերի մասին աշխատանքը, Տակեո Կանադեն ապացուցել է ռոբոտաշինության ոլորտում իր առաջատար դիրքը, որի համար նրան հանձնվել են 2008 թ.-ի Բաուեր Մրցանակը և «Գիտության ոլորտում ձեռքբերման մրցանակը»:

Ծնված Ճապոնիայի Հյոգո քաղաքում 1945 թ.-ին, Կանադեն, սկսել է իր ակադեմիական կարիերան Կիոտոյի համալսարանում (1964թ.), որտեղ ստացել է բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճաններ էլեկտրատեխնիկայի մասնագիտացմամբ: 1973-1980 թթ․ դասավանդել է Կիոտոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժնում,   այնուհետև տեղափոխվել է  իր ներկայիս դասավանդման ինստիտուտ՝ Կարնեգի Մելոն համալսարան:

Մի դարաշրջանում, երբ հետազոտողների մեծ մասը նեղ մասնագիտացում էր ստանում, Կանադեն կարևոր ներդրում է կատարում մի շարք ոլորտներում սկսած հիմնարար տեսական առաջխաղացումներից մինչև նորարարական սարքեր և ալգորիթմներ, որոնք լայնորեն օգտագործվում են առ այսօր: Նրա ամենավաղ աշխատանքը եղել է դեմքի արտահայտությունների ճանաչման վերաբերյալ, որտեղ նա  մշակել է դեմքի արտահայտության թվային վերլուծության մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ դեմքի արտահայտության շատ փոքր մանրամասներ և փոփոխություններ՝ ի տարբերություն նախորդ ճանաչման համակարգերի, որոնք լավագույնս նկատում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ուրախությունը» կամ «զայրույթը»: Կանադեն նաև նախաձեռնել է շարժման վերլուծության կարևոր մեթոդներ, ներկայացնելով տեսանյութերի հաջորդականությամբ հստակ պատկերի ստանալու հիմնական ալգորիթմը՝ հիմք դնելով ժամանակակից պատկեր ստանալու և սեղմման տեխնոլոգիաների համար: Նրա հետաքրքրությունը շարժման վերլուծության ոլորտում հանգեցրեց եռաչափ պատկերների ուսումնասիրությանը՝ երկչափ պատկերներից եռաչափ տեղեկություններ ստանալու մեթոդներին: 1981 թվականին նա ստեղծեց մի աննախադեպ տեսություն, թե ինչպես վերականգնել օբյեկտի եռաչափ ձևը մեկ պատկերից (հայտնի է որպես «Origami World» տեսություն): Նա նաև «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի տարբեր տեսանկյուններից վերցված իրադարձությունների մի քանի պատկերներ համակցված են միահամակարգ մոդելի մեջ, որը թույլ է տալիս դիտել միևնույն տեսարանը տարբեր տեսանկյուններից:

Իր գլխավորած հետազոտական խմբի կողմից մշակված մեթոդները օգտագործվել են CBS- ի կողմից 2001 թ.-ին Super Bowl խաղի հեռարձակման ժամանակ՝ պատկերավորելու դաշտը այնպիսին ինչպիսին այն խաղացողն է տեսնում: Կանադեի նորարարությունները ռոբոտաշինության ոլորտում կիրառվում են մի քանի ինքնավար ռոբոտների դեպքում, այդ թվում ` ինքնագնաց մեքենայի, ինքնագնաց ուղղաթիռի և կոնքոսկրի փոխարինման համակարգչային վիրաբուժության համակարգի մեջ, որը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

Իր լայնածավալ ուսումնասիրություններից բացի՝ Կանադեն հիմնադրեց Կարնեգի Մելոնի ռոբոտաշինության դոկտորական ծրագիր 1989 թ.-ին, այնուհետև ռոբոտաշինության մագիստրոսական ծրագիր: 1992-2001թթ.-ին նրա ղեկավարությամբ ռոբոտաշինության ինստիտուտը դարձավ աշխարհում ռոբոտաշինության գերակա կենտրոններից մեկը: 2001 թ.-ին Կանադեն հիմնադրեց Տոկիոյում Թվային մարդկային հետազոտությունների կենտրոնը, որը դիտարկում է, չափում և մոդելավորում է մարդկային գործառույթները` հասկանալու համակարգերի այս ամենակարևոր և ամենաքիչ բացահայտված բաղադրիչը: 2006 թվականից նա հանդիսանում է «Կյանքի որակի տեխնոլոգիաներ» կենտրոնի հիմնադիր տնօրեն, որը NSF-ի կողմից ֆինանսավորվող Տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոն է։ Կենտրոնի նպատակն է զարգացնել խելացի համակարգեր միտված օգնելու մեծահասակներին և հաշմանդամ մարդկանց:

Դոկտոր Կանադեն ընդգրկվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայում և Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կազմում: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների` C & C մրցանակի, Օկավայի մրցանակի, IEEE ռոբոտաշինության և ավտոմատացման ընկերության առաջատար մրցանակի, Ջոզեֆ Էնգելբերգերի անվան մրցանակի, FIT Funai մրցանակի, առաջին Ազրիել Ռոզենֆելդի մրցանակի, Ալեն Նյուելի հետազոտության գերազանցության մրցանակի, Ճապոնիայի համայնքի Արհեստական ինտելեկտի [JSAI] կարիերայի ձեռքբերման մրցանակի, Հետազոտության և զարգացման Ճապոնիայի ռոբոտների ասոցիացիայի (JARA) մրցանակի, Longuet-Higgins մրցանակի և Marr մրցանակի:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34