Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Հրապարակ. Սանիթեքը կարո՞ղ  է դիմել արբիտրաժ
21/11/2019 11:10
Կիսվել

Հրապարակ. Սանիթեքը կարո՞ղ է դիմել արբիտրաժ

«Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, և վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան:

Մեր աղբյուրն ասում է, որ կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին, քանի որ հայցի հիմքում դրված է «ՀՀ կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագրի 9-րդ հոդվածը, իսկ Նիկոլաս էլ Թավիլը՝ «Սանիթեք»-ի տնօրենը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող նման հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։ Հետևաբար, կառավարությունում վստահ են, որ «Սանիթեք»-ը չի կարողանա հաջողության հասնել արբիտրաժում և դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առիթով ասել է միջազգային դոնորներին, թե ինքը վստահեցնում է՝ «Սանիթեք»-ը մեզ դատի չի տա։ Սակայն «Սանիթեք»-ում վստահ են, որ նման խոչընդոտ գոյություն չունի՝ Թավիլը երկքաղաքացի է, բացի այդ, ընկերությունը ներգրավել է աշխարհում հայտնի երկու իրավաբանական ընկերություններ, որոնք աշխատում են հայցի վրա և համոզված են, որ պարտվելու շանս չկա։ Եվ հայցերը շուտով կներկայացնեն Վաշինգտոնի արբիտրաժային դատարան»,-գրում է թերթը:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9