Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Նոյեմբերի 26-27-ին ԵՄ գագաթնաժողովը նվիրված կլինի միության 2028-2034 թվականների բյուջեին և Ուկրաինայի՝ 2027-ի ֆինանսավորմանը
25/11/2026 12:44
Կիսվել

Նոյեմբերի 26-27-ին ԵՄ գագաթնաժողովը նվիրված կլինի միության 2028-2034 թվականների բյուջեին և Ուկրաինայի՝ 2027-ի ֆինանսավորմանը

Նոյեմբերի 26-27-ին կայանալիք Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի հիմնական ուշադրության կենտրոնում կլինեն ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն՝ 2028-2034 թվականների համար, ինչպես նաև Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսավորման հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Ինչ վերաբերում է ԵՄ երկարաժամկետ բյուջեին, եկել է համաձայնության հասնելու ժամանակը։ Հանդիպումից առաջ ես ներկայացրել եմ համապարփակ առաջարկ, որը, հուսով եմ, կքննարկեք փոխզիջման ոգով։ Բոլորս պատասխանատվություն ենք կրում հավասարակշռված լուծում գտնելու համար, որը թույլ կտա Եվրամիությանը հաղթահարել առաջիկա մարտահրավերները՝ բարձրացնել մրցունակությունը, ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում առաջ մղել Եվրոպայի շահերը՝ միաժամանակ պահպանելով այն քաղաքական ուղղությունները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը»,:

Պետք է քննարկվի նաև Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսական կարիքների ապահովման հարցը՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկին համապատասխան, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածի համար։

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ Ուկրաինային աջակցությունը ներդրում է նաև հենց Եվրոպայի անվտանգության մեջ։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները ժամանակ կհատկացնեն նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար կազմի թարմացման հարցին՝ համապատասխան որոշումը ժամանակին ընդունելու նպատակով։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9