Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Տնտեսագիտական համալսարանում կիրականացվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»
03/12/2019 13:18
Կիսվել

Տնտեսագիտական համալսարանում կիրականացվի նոր մագիստրոսական կրթական ծրագիր՝ «ՏՏ-ն բիզնեսում»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»: Այն համալսարանի և ՏՏ-բիզնես ոլորտների իրական համագործակցության լավ օրինակ է, քանի որ ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ:

Ծրագրի մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանց մասնակցում են ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի, այլև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրելով իրենց ոլորտների համար անհրաժեշտ հմտություններն ապահովող դասընթացներ: Սա կրթական ծրագրի օրինակ է, որի մշակմանը հատկապես ակտիվ մասնակցություն է ունենում գործատուն: Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի խոսքով, այս կրթական ծրագիրն իր մոդելով տարբերվում է մյուս կրթական ծրագրերից, քանի որ ունի մի քանի առավելություն. նախ մեծ տեղ է տրվելու փորձառությանը և դասընթացներից հետո իրականացվելու են փորձառություններ, ինչը կամրապնդի լսարանում ստացած գիտելիքները, դասավանդելու են ոչ միայն համալսարանի, այլև հիմնականում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները, ուսանողներին տրվելու է համակարգչային ցանցերի, կիբերանվտանգության, բիզնեսում տեղեկատվական համակարգերի, տվյալների մշակման և բիզնես հմտության գործիքների և մոդելների մասին կիրառական գիտելիքների լայն շրջանակ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում արագ զարգանում է, սակայն ակնկալվում են հետագա զարգացումներ: Զարգացման հաջորդ փուլում անհրաժեշտ է ՏՏ ոլորտի և բիզնեսի ինտեգրացիան, ինչին էլ միտված է այս կրթական ծրագիրը. չէ՞ որ այսօր բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումը դարձել է իմպերատիվ պահանջ և բոլոր գործընթացները՝ հաճախորդների հետ աշխատանքը, մատակարարման և մյուս ուղղություններով աշխատանքն իրականացվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Վարդան Սարգսյանը: Ծրագիրը կտևի 1,5 տարի, որից մեկ տարին կլինեն դասընթացները, իսկ կես տարին կհատկացվի հիմնական փորձառությանը և մագիստրոսական թեզի պատրաստմանը:

Մագիստրոսական կրթական ծրագիրը կյանքի է կոչվում եռակողմ հուշագրի հիման վրա, որը նոյեմբերին ՀՊՏՀ-ում ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշում է, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: Այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող փորձառության կազմակերպման գործընթացը կվերափոխվի և կդառնա ավելի արդյունավետ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ թե ուսման ավարտին երկարատև փորձառություն անցնել, այլ հենց ուսումնառության շրջանում յուրաքանչյուր  առարկայի ուսումնասիրությունից հետո գիտելիքներն ամրապնդել պրակտիկ միջավայրում:  Այս ծրագիրը ևս, Դիանա Գալոյանի խոսքով, մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ միայն ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ մասնակցել արդյունավետ փորձառությունների:

«ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է, որ սույն համագործակցությունը նորարարություն է և գործատուի համար շատ կարևոր խնդիր է լուծում: Նրա խոսքով՝ մասնակցելով համալսարանական կրթությանը՝ կազմակերպությունը կկարողանա ուսանողներին փոխանցել իր համար անհրաժեշտ հմտությունները և հետագայում ավելի դյուրին կերպով նորավարտներին կընդունի աշխատանքի:

«Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համագործակցությունը նշանակալի է համարում՝ ընդգծելով, որ այն կրթական և բիզնես հատվածների սերտ գործակցության հրաշալի հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Շնորհակալ եմ համագործակցության համար և լիահույս եմ, որ շատ շուտով մենք կունենանք իրենց ուժերին վստահ, աշխատանքին պատրաստ, անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված մասնագետներ»,- ասում է Քրիստինե Գյոնջյանը:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72