Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ
05/12/2019 16:39
Կիսվել

«Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Origami World» տեսության հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ, Կարնեգի Մելոն համալսարանի ճապոնացի պրոֆեսոր Տակեո Կանադեն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների հարցերին են պատասխանել դոկտոր Կանադեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը և Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Իր ուղերձում պարոն Կանադեն շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական մրցանակին արժանանալու համար և նշել, որ այն իր համար անչափ ոգևորիչ առիթ է շարունակելու իր առաքելությունը: Ունենալով հստակ տեսլական՝ Կանադեն չի դադարում ոգևորել երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում ռոբոտաշինության ոլորտում: Նրա խոսքով՝ ռոբոտաշինությունը գիտության այն ճյուղերից է, որոնք չունեն սահմաններ. այն ամեն անգամ նոր հորիզոններ բացելու և մարդ-ռոբոտ փոխազդեցությունն ու դրա նշանակությունը մեր առօրյա կյանքում ավելի խորը հասկանալու հնարավորությունների ոլորտ է:

«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր: Ես լսել եմ, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն ավելին է, քան պարզապես կարգախոս: Սա  շատ ողջունելի  է, և պատվաբեր է նման երկրի կողմից այսպիսի մրցանակի արժանանալը»,-  ընդգծել է դոկտոր Տակեո Կանադեն:

«Խթանելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար իսկապես մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության կողքին արդեն տասը տարի, քանի որ տարեցտարի ավելանում է այն դրական ազդեցությունը, որն ունենում է այս մրցանակը մեր երկրի համար: Հայաստանը շարունակում է բարձրացնել իր վարկանիշը՝ որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկիր: Կարծում եմ, որ նման լեգենդների մուտքը մեր երկիր ավելի է ոգևորում մեր երիտասարդներին իրենց նեղ մասնագիտական կողմնորոշման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Պարոն Կանադեն Կարնեգի-Մելոն համալսարանի դասախոս է, ով վիրտուալ իրականության հասկացության հայտնագործողն ու ներդնողն է:  Շատ կարևոր է  նման մարդկանց ներդրումները համաշխարհային ոլորտում:  Ուզում եմ ընդգծել այս մրցանակաբաշխության կարևորության մասին, որը Հայաստանին թույլ է տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային կենտրոն»,-նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

«Այս տարի լրացավ մրցանակաբաշխության 10 տարին: Մենք հպարտ ենք, որ այս նախաձեռնությունը, որի գաղափարին թերահավատորեն էին վերաբերվում, ապացուցեց իր լինելու իրավունքը: Պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի վարկանիշը ու ճանաչողությունը», – ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Կոնքոսկրի փոխարինման համար համակարգչային վիրաբուժական համակարգերին, դեմքի ճանաչման, ինչպես նաև եռաչափ տեսագրման տեխնոլոգիաներին նվիրված աշխատանքների շնորհիվ Կանադեն դարձել է ռոբոտաշինության ոլորտի առաջատար մասնագետներից մեկն աշխարհում: 2008թ.-ին դոկտոր Կանադեն արժանացել է Բաուերի, ինչպես նաև Գիտության ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող մրցանակներին:

Կանադեն նաև «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակն է, համաձայն որի իրադարձությունների՝ տարբեր դիտանկյուններից վերցված մի քանի պատկերների համակցումը միահամակարգ մոդելի մեջ թույլ է տալիս միևնույն երևույթը տեսնել տարբեր տեսանկյուններից:

1989թ.-ին Կանադեն Կարնեգի Մելոն համալսարանում հիմնել է ռոբոտաշինության դոկտորական ծրագիրը, այնուհետև՝ մագիստրոսական ծրագիրը: Կանադեն համահեղինակ է մոտ 300 գիտական հրապարակումների և շուրջ 20 արտոնագրի:

Տակեո Կանադեն տասներորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ մրցանակին արժանացածների շարքում:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

2019թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից մրցանակաբաշխությանը տրամադրվել է 20 մլն. դրամ: Ընդհանուր առմամբ՝ այդ նպատակով 2010-2019 թթ. ընկերության կողմից ներդրվել է ավելի քան 200 մլն. դրամ:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12