ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 15/06/09
Ճապոնական բորսաներում այսօր` հունիսի 15-ին, կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է հիմնական ինդեքսների նվազում: Nikkei ինդեքսը նվազել է 0.9%-ով և կազմել 10039.67 կետ: Լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը կրճատվել է 0.5%-ով և կազմել 946.82 կետ:
Սակարկությունների արդյունքում հիմնականում նվազել են ֆինանսական և հանքարդյունաբերական ընկերությունների արժեթղթերի գները: Sumitomo Mitsui (-5,1%), Japan Petroleum Exploration Co. (-2%), Nippon Mining & Metals Co. (-1,9%):