Ֆինանսական

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
12/12/2019 19:14
Կիսվել

Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը, որը կնպաստի հարկային և մաքսային մարմիններին անչվող ուղենիշերի իրագործմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ծրագրով նախանշվում են ՊԵԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը: Ռազմավարական ծրագրով ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակներ և այդ նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՊԵԿ-ի առաջիկա 5 տարիների զարգացման ուղղությունները՝ հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործման, հարկային և մաքսային վարչարարության կազմակերպման, ստվերի դեմ պայքարի, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման բնագավառներում: Ռազմավարական ծրագրով նախատեսվում է շարունակական աշխատանքների արդյունքում զարգացնել ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների կարողությունները, գնահատել և կրճատել հարկային ճեղքը (Tax GAP), նպաստել հարկ վճարողների կարգապահության բարձրացմանը՝ ապահովելով հարկային եկամուտների կայուն աճ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկել է ռազմավարությունն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չունենք․ «Եթե մենք զուգահեռ ռազմավարություններ ընդունենք, և դրանք ներդաշնակեցված չլինեն, պարզ չի լինի, թե որ ուղղությամբ են ընթանում փոփոխությունները»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշվել է սահմանել ռազմավարությունների աստիճանակարգություն, որի ամենավերևում պետք է լինի ազգային անվտանգության ռազմավարությունը: «Եթե գնանք ձեր ասած տրամաբանությամբ պետք է մինչև ազգային անվտանգության ռազմավարությունը չլինի, մնացած ռազմավարությունները պետք է չքննարկենք և չընդունենք: Դա ճիշտ ճանապարհ չէ: Մենք որոշել ենք, որ այն ռազմավարությունները որոնք պատրաստ կլինեն՝ կընդունենք և հետագայում այդ ռազմավարությունների կարգաբերման աշխատանքը տեղի կունենա: Որովհետև եթե ձեր կանխավարկածն այն է, որ մենք միանգամից այնպիսի ռազմավարություններ ենք ընդունելու, որոնք իրար 100 տոկոսով ներդաշնակվեն, ապա 50 տարի էլ սպասենք՝ այդպիսի բան չի լինի, եթե մենք այսօրվանից չսկսենք դրա վրա աշխատել: Քանի որ այդ փազլի բոլոր հատվածները, միանգամից, առաջին փորձից չեն ներդաշնակվելու իրար հետ, մեկ անգամ պետք է փորձենք ներադաշնակեցնել, հետո տեսնենք որտեղ լավ չեն համընկնում իրար, հետո սկսենք կարգաբերման գործընթացը»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով Գյումրիի ավտոմաքսատան տարածքում արտաքին տնեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցելու համար ծախսերի ավելացմանը, որը նախատեսված է oրակարգի 64-րդ չզեկուցվող հարցով, Նիկոլ Փաշինյանն ասել է․«Մենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն ստանձնեցինք։ Այս պարտավորությունը ժամկետներով սահմանափակված չէին, բայց, հաշվի առնելով ավտոմեքենաների բումը, մենք մտածեցինք, եթե արագ գործենք, դրանով կնպաստենք, որ ֆինանսական հոսքեր կկենտրոնան Գյումրիում: Կարծում եմ՝ այդ նկատառումը լեգիտիմ էր, և այսօր կարող ենք ասել, որ այն արդարացրեց և արդարացնում է իրեն»:

Նախահաշվային հաշվարկները կրկնապատկվել են այն ժամանակ, երբ որոշվել է ավտոմաքսատան մոտ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն ստեղծել։ «Մարդը որևէ ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս պետք է ունենա ֆիզիկապես մեկ տարածքում իր բոլոր գործերն ավարտելու հնարավորություն: Այսինքն՝ ոչ թե պետք է գնա մի հատ տեղեկանք Մասիվից վերցնի, իջնի 3-րդ մաս, հետո Աշտարակ, հետո գնա Գյումրի ու վերադառնա Բավրա: Պետք է արտահանելիս կամ ներմուծելիս գործ ունենա մի շենքի հետ, որտեղ կլինեն այդ բոլոր ծառայությունները»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Հարցի քննարկման շրջանակում վարչապետն ադրադարձ է կատարել նաև պետական կառավարման համակարգի ներկայիս վիճակին՝ նշելով, որ այսօր նորմալ աշխատելու ընդունակ պետական կառավարման համակարգ չունենք։ «Մեր տնտեսական աճի, մեր տնտեսության ընթացիկ իրավիճակի մասին հնարավո՞ր է նորմալ տեղեկատվություն ստանալ այսօր Հայաստանի Հանրապետությունում: Հնարավոր չէ, ես, օրինակ, չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: Հնարավո՞ր է ստանալ գնահատական մեր պետական մարմինների, որը շատ թե քիչ իրար մոտիկ կլինեն, մեր տնտեսական վիճակի մասին, մեր տնտեսության պոտենցիալի մասին, մեր տնտեսական աճի վերաբերյալ: Հետևաբար ինչի ենք այսպես աշխատում, որովհետև միակ ձևը, որ հնարավոր է աշխատել՝ քաղաքական շեշտադրումներ դնելով և պետական համակարգին հրելով, որ գնացեք այս խնդիրը լուծեք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր պետական կառավարման համակարգում չկա պոտենցիալ այդ ռազմավարությունները մշակելու:

«Լավ, եկեք այս պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ, ուրիշ կառավարման համակարգ ստեղծենք, եկեք ասենք՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բոլոր տեղերը թափուր են, հրավիրում ենք աշխատանքի, տեսնեք քանի մարդ կարձագանքի: Այդ արձագանքած մարդկանցից քանիսը կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն, անհրաժեշտ գիտելիք և այլն և այլն, կունենա, թե չի ունանա: Գիտենք, որ չի ունենա, չէ՞: Ինչո՞ւ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, որ պետք է սովորեցնեն: Կանգնեցնում են աթոռի վրա, ասում են՝ արտասանի, մի հատ էլ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, այդպես տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետը, որ նախագահը գան իրանց մասին բանաստեղծություն արտասանես»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կառավարությունն այս տարի ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները՝ արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ «Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կգտվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»,- ասել է վարչապետը։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88