Ֆինանսական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է
19/12/2019 21:34
Կիսվել

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել ՀԴՄ կիառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը, մասնավորապես՝ հանրային սննդի ոլորտում: Ներկայացնելով մի շարք դիտարկումներ՝ գործադիրը նախագիծը ներկայացված ձևով ընդունելը համարել է ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության ծրագրով, որպես ծրագրային դրույթ, ամրագրվել է ստվերային շրջանառությունների կրճատումը և նշյալ ծրագրային խնդրի լուծման համար առանձնակի կարևորվել է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը՝ կառավարությունը գտնում է, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների մասով իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն: Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում ավելի խստացնել ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները՝ զուգահեռաբար կատարելագործելով նաև դրանց կիրառության ընթացակարգերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, ընդգծել է. «Մենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար ունենք տուգանքի երկու մակարդակ: Հանրային սննդի ոլորտում մեկ անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600 000 դրամ, իսկ մյուս ոլորտներում 150 000 դրամ տուգանք է: Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են այն հավասարեցնել և հանրային ոլորտի սննդի համար ևս տուգանքը դարձնել 150 000 դրամ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ հավասար սկզբունք լինի, բայց տվյալ դեպքում իջեցնելը որևէ պարագայում հակասում է մեր քաղաքական ուղերձներիրն: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է»:

Վարչապետը տուգանքի իջեցումը բացարձակապես անընդունելի է համարել, բարձրացումը՝ ընդունելի. իսկ եթե չկա կոնսենսուս, ավելի լավ է օրենսգիրքը թողնել անփոփոխ:

«ՀԴՄ կտրոն չտալու որևէ փորձ ուղղակի գողություն է Հայաստանի Հանրապետությունից, ժողովրդից և սա պետք է շատ խստագույնս կասեցվի: Հետևաբար, կարծում եմ՝ ունի տրամաբանություն, որ մենք առաջարկենք, այո՛, հավասարեցնել՝ 150 000 դրամը դարձնելով 600 000 դրամ: Այս պարագայում արդար քրտինքով աշխատող ոչ մի մարդ չի տուժի, եթե օրենքով աշխատի»-ասել է կառավարության ղեկավարը:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45