2019թ. հունվար – հոկտեմբերին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 12.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2019թ. առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 27,097.1 մլն հատ սիգարետ։
2018թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 12.5%-ով կամ 3,003.3 մլն հատով։
Հիշեցնենք, որ 2018թ.-ին սիգարետների արտադրությունը Հայաստանում աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017թ.-ին աճ է գրանցվել 19.9%-ով և կազմել 28,476.6 մլն հատ։ 2016թ.-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015թ․-ի ընթացքում արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7,730 մլն, 2012 թվականին՝ 6,155 մլն, 2011 թվականին՝ 3,361 մլն: