Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Մհեր Գրիգորյան. գազի սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև 2020թ. ապրիլ
20/01/2020 13:53
Կիսվել

Մհեր Գրիգորյան. գազի սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև 2020թ. ապրիլ

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020 թվականի համար չի բարձրանա: Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլ նաև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու, սակագնի փոփոխության հնարավորությունը:

«Գազի գինը սահմանին բարձրացվեց 2019-ի հունվարի 1-ից: Այս տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինը չի թանկանա, և չի թանկանա ողջ 2020 թվականի համար: Դա պայմանավորված հարց է, որին կարող ենք այլևս անդրադարձ չկատարել: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի, որովհետև հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում: Չի կարելի բացառել, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի», – ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ գազի սակագնի ձևավորման բաղադրիչների մեջ հիմնական են գինը սահմանին, որն այս տարվա համար առնվազն քննարկման հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է արագ գնահատական տալ, և կա նաև ներդրումային ծրագրի հարց: Փոխվարչապետը նշեց՝ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: «Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք է: Եվ հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ն նոր ասելիքներ ունենա: Եվ ըստ այդմ այդ հարցը բաց ու թափանցիկ կքննարկվի, եթե նման հարց առաջանա»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ընթանում են քննարկումներ՝ այդ թվում ներդրումային ծրագրերի հետ կապված:

Հարցին, եթե այնուամենայնիվ սակագնի բարձրացում լինի, պետությունը պլանավորում է արդյոք փոխհատուցում անել բնակչությանը՝ Գրիգորյանը նշեց՝ եթե տեսնեն, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն, ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր որոշումը կհայտնի: Նա, ըստ էության, այդ հնարավորությունը չբացառեց:

Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի գնի համար երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությանը՝ նա նշեց՝ այդ մասին խոսք գնացել է, գնում է և իր կարծիքով այդ հարցը կքննարկեն: «Բայց մի խնդիր կա, որը բավականին լուրջ նշանակություն ունի նման որոշումներ կայացնելիս: Երբ խոսքը սկսում է վերաբերել երկարատև պայմանավորվածություններին, կողմը միշտ առաջարկ է ներկայացնում գնագոյացման մեջ դնել բանաձև: Մի կողմից բանաձևային գնագոյացումը հնարավորություն է տալիս օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կա անկանխատեսելիության խնդիր: Հարց է, որի շուրջ մենք մտածում ենք, քննարկումներ եղել են և կլինեն»,-ասաց Գրիգորյաննն ու կարծիք հայտնեց, որ փորձագիտական մակարդակով այդ հարցը նորից ու նորից քննարկելու է:

Անդրադառնալով այլընտրանքային տարբերականերին՝ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գազի գնի հարցը մեկանգամյա քննարկման հարց չէ, միշտ էլ քննարկում են բազմակողմ ձևաչափերով. «Դա վերաբերում է թե Իրանին է, թե ցանկացած այլ հնարավոր տարբերակի»:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73