Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Աշտարակում  և Երևանում գարնանը կանցկացվեն «Կանայք տվյալագիտության մեջ» խորագրով միջոցառումները
10/02/2020 16:11
Կիսվել

Աշտարակում և Երևանում գարնանը կանցկացվեն «Կանայք տվյալագիտության մեջ» խորագրով միջոցառումները

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)`դառնալով Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացվող  «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) կոնֆերանսի գործընկեր, ապրիլի 25-ին Երեւանում եւ Աշտարակում կկազմակերպի WiDS Ashtarak եւ WiDS Yerevan միջոցառումները:

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է 2015թ.-ից՝ աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։

Երևանում և Աշտարակում կայանալիք միջոցառումների մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ և արտերկրի գիտնականների աշխատանքներին, մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանում եւ աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, բժշկությունը և այլն։

Նշենք, որ Հայաստանում ՁԻՀ-ի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսների դեսպանն է ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։ Միջոցառումները կանցկացվեն Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ (ISTC)։

«Հայաստանում Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերի 13-14-ը հայաստանյան պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքում նախատեսվում է ունենալ 100-ից ավելի մասնակից: 

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ: Ամալյա Եղոյանն ընդգծել է, որ կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նաեւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի առաքելություններից է:

«Համոզված եմ, որ այս համագործակցությունը ոգեւորող խթան կհանդիսանա կանանց  համար՝ մասնակցելու տվյալագիտության ոլորտի դասընթացների եւ ծրագրերի: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել Աշտարակ քաղաքում միջոցառման անցկացման փաստը, քանի որ այն առանցքային է Հայաստանի տեխնոլոգիական ապակենտրոնացման և մարզային հզորացման գործընթացում», – եզրափակել է Ամալյա Եղոյանը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88