Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16/06/2009 14:51
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը մշտական ուշադրության կետրոնում է պահում աղետից տուժած և սոցիալապես անապահով քաղաքացիների հիմնախնդիրները։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված բնակարանային շինարարության իրականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել և կայացել են Գյումրի քաղաքի Անի և Մուշ-2 թաղամասերում առնվազն 2300 բնակարանի և սպասարկման օբյեկտի, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` 182 բնակարանի և սպասարկման օբյեկտի, ՀՀ Շիրակի մարզի 10 գյուղական բնակավայրերում առնվազն 226 անհատական բնակելի տների, ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` առնվազն 354 բնակարանի և սպասարկման օբյեկտի/արհեստագործների թաղամասի ստեղծումով/ և ՀՀ Լոռու մարզի 24 գյուղական բնակավայրերում առնվազն 1821 անհատական բնակելի տների կառուցման մրցույթները։

2008թ. դեկտեմբերին կայացել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի չգործող օդանավակայանի տարածքում առաջնահերթ կառուցապատման սխեմաների նախագծերի մշակման մրցույթը։ Նախագծային աշխատանքները ընթացքում են։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել քաղաքի կառուցապատման սխեման և քաղաքաշինական կանոնադրությունը։

Մշակվում է Գյումրի քաղաքի պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնման և զարգացման /Կումայրի/ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է Գյումրի քաղաքի պատմական կառուցապատման քաղաքաշինական վերականգնման, գոյություն ունեցող ոճին հարազատ որոշ հատվածների կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձևերի վերականգնման միջոցով ապահովել պատմական կենտրոնի պահպանումը, ինչպես նաև նպաստել ավանդական արհեստագործության վերականգնմանը, փոքր և միջին բիզնեսի, տուրիզմի զարգացման և ներդրումների համար բարենպաստ պայմանների ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Ազգային մրցունակության խորհրդի գործունեության շրջանակում տուրիզմի զարգացման նպատակով իրականացման փուլում է Տաթևի վանական համալիրի վերականգնման և տարածաշրջանի գրավչությունը բարձրացնելու համապարփակ ծրագիրը։ Ծրագրի արժեքն է 20 մլն. դոլար, և այն ֆինանսավորվելու է սփյուռքահայ գործարարների միջոցով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանում նմանը չունեցող ճոպանուղի, որն ըստ փորձագետների լինելու է աշխարհում ամենաբարձրերից և ամենաերկարներից մեկը։

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել շինարարական ոլորտի աշխուժացմանը՝ հաշվի առնելով վերջինիս խիստ կարևոր դերը երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում։ Այդ նպատակով նախ և առաջ պետական երաշխիքներ են ներկայացվում այն կառուցապատողներին, որոնց բազմաբնակարան անավարտ շինություններն ունեն 50% և ավելի ավարտվածության աստիճան։ Հաջորդ նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր օրենքի մշակմանը, ըստ որի նախատեսվում է սուբսիդավորել ՀՀ-ում 2009-2011թթ. 1 մլրդ. դրամ և ավելի արժողությամբ հանրային բնույթի նոր շինարարության գործընթացը` շինարարության ավարտից հետո կառուցապատողին վերադարձնելով ընթացքում պետական բյուջե վճարած ԱԱՀ-ի և սոցիալական վճարի ամբողջ ծավալը։

Շինարարության ոլորտի աշխուժացման, ինչպես նաև բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է հիմնել հիպոթեքային հիմնադրամ, որը կլինի պետություն- մասնավոր համագործակցության հիմքի վրա։ Ակնկալվում է, որ պետական մասնակցությունը կլինի 20 մլն. դոլարի չափով, ինչը հետագայում հնարավորութուն կընձեռի բնակչությանը հիպոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ներգրավել 200-300 մլն. դոլար։

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83