Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հարկային արտոնություններ՝ հայկական տիեզերական ընկերություններին
06/03/2020 18:04
Կիսվել

Հարկային արտոնություններ՝ հայկական տիեզերական ընկերություններին

ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովում մարտի 6-ին հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։

Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

Նախատեսված է, որ օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման և շահագործման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների  գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների  օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը և պայմանները:

Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով, մի շարք լրացումներ են նախատեսվում  «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքներում։

Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:

Հայաստանում տիեզերական ոլորտի ձևավորումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձևավորման, այլ նաև աշխատատեղերի ստեղծման գործում: Այն խթան կհանդիսանա նաև Հայաստանում ոլորտի որակավորված մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների, մեխանիկների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմքեր կստեղծի հանրապետությունում սեփական տիեզերական ծրագրերի իրագործման համար:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52