Ինեկոբանկ․ 20 մլն ՀՀ դրամ՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
«ՆՈՐՔ» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը
Այսօր Ինեկոբանկը 20 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։
Աայս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։
«Առաջին իսկ օրվանից Ինեկոբանկը, հետևելով նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին և նպատակ ունենալով ապահովել անվտանգություն թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատակիցների համար, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք համոզված ենք կնպաստեն վարակի կանխարգելմանը։ Այս քայլը մեր ներդրումն է վարակը հաղթահարելու համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ, համախմբված լինելով, կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր» – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։
Հավելենք, որ օրեր առաջ Ինեկոբանկ արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը։
Եթե Դուք նույնպես ցանկանում եք ունենալ ներդրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող եք իրականացնել փոխանցում InecoMobile հավելվածի միջոցով կամ հետևյալ հղմամբ: