Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն
06/04/2020 13:43
Կիսվել

Երրորդ երկրներից կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար երրորդ երկրներից մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կզորայացվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ապրիլի 3-ին ընդունել է որոշում, որը կհրապարկվի շուտով: Մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն: Որոշումն տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ: Խոսքը կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և մի շարք այլ ապրանքատեսակների մասին է, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով», – ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց՝ դա այն միջոցառումներից մեկն է, որը ԵԱՏՄ անդամ երկրները կիրառում են, որ եթե հետագայում որոշ ապրանքատեսակների ծավալի մասով լինեն որոշակի դժվարություններ, 3-րդ երկրներից ավելի նվազ, իջեցված գներով ներմուծում իրականացվի:

Փոխնախարարը հիշեցրեց նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 16-ին որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ևս զրոյացվեն: Ապրիլի 3-ին խորհրդի նիստում այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել և ցանկն ընդկայնվել է: Ցանկում են բժշկական նշանակության ապրանքներ, դեղորայքի արտադրությունում կիրառվող նյութեր: Ցանկն արդեն հասանելի է ԵԱՏՀ-ի կայք-էջում: Կառավարությունն ապրիլի 4-ին հաստատել է եզրակացություն ստանալու կարգը:

Տնտեսավարողը այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն: Դրական եզրակացություն ստանալու պարագայում դրանք ներմուծվում են զրոյական մաքսատուրքերով:  Այս հնարավորության ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04