Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում – 07/04/20
07/04/2020 15:57
Կիսվել

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում – 07/04/20

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության  ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ:

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարեկարգելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին եւ ծառայություններին հասանելիությունը եւ հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները` կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու նպատակով: Ծրագիրը ներկայում գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» եւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրերի շարունակությունն է:

Համաձայնագրով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 13,400,000 եվրո գումար` համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման համար:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ողջունել է կառավարության` կապիտալ ծախսերի իրականացմանը միտված քայլերը: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել` հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության հարցում դրական քայլ արձանագրելու համար:

Հարցը ստացել է դրական եզրակացություն:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով: Հիմնական զեկույցում Արտակ Մանուկյանը նշել է, որ փաթեթով փորձ է արվել կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները եւ դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը` նպաստելով վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը: Նախաձեռնությամբ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար պետք է սահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Վարազդատ Կարապետյանն ընդգծել է, որ տեւական ժամանակ է հարցը քննարկվում է, հաշվի են առնվել ներկա իրողությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները եւ՛ քաղաքացիների, եւ՛  ֆինանսական կազմակերպությունների համար: Նրա խոսքով` նպատակն է մարդկանց վարկավորել` իրենց եկամուտները հաշվի առնելով:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանի խոսքով` փորձ է արվում պաշտպանել սպառողի շահերը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշել է, որ գործադիրը կողմ է խնդրի փաթեթային լուծմանը, այսինքն` օրենսդրական այս կարգավորման հետ փոփոխություններ իրականացվեն նաեւ Վարչական իրավախախտումներին եւ առեւտրի կանոններին վերաբերող օրենքներում, որպեսզի նախաձեռնվող քայլերն արդյունավետ լինեն: Նա անդրադարձել է սպառողների շահերի պաշտպանության համատեքստում ստեղծված ճգնաժամային պայմաններում ռիսկերի գնահատմանը, բանկային համակարգում տեղի ունեցող գործընթացներին, վարկավորման պայմաններին:

Հեղինակներն ընդունել են քննարկումների ընթացքում հնչած առաջարկները, որոնց համաձայն նախագիծը վերաբերելու է մինչեւ 300,000  ՀՀ  դրամի չափով սպառողական վարկերին, եւ նախաձեռնությունն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի մեկից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը` վերոնշյալ առաջարկներով հանդերձ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ սահմանվում եւ հստակեցվում են լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը: Կապահովվի միասնական մոտեցում գործընթացի բոլոր մասնակիցների համար, մասնավորապես հաշվառման մեթոդաբանության մասով թե՛ լիզինգատուի, թե՛ լիզինգառուի եւ թե՛  մատակարար ընկերության մոտ: Նախատեսվում է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների գույքահարկի եւ վարչական տուգանքների գումարների վճարումը  լիզինգառուի հաշվառման վայրում, այլ ոչ թե լիզինգատուի, ինչը կնպաստի համայնքների եկամուտների աճին: Նախատեսվում է նաեւ ԱԱՀ չնախատեսող գործարքների մասով դրանց չհաշվարկելու արդյունքում լիզինգի հավասարեցումը վարկային եւ ֆինանսական այլ գործիքների հետ, ինչը կկրճատի ստվերը տնտեսությունում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը նշել է, որ լիզինգի կիրառման գործիքակազմի մասով կան խնդիրներ: Պատգամավորի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս առաջարկներ կներկայացնի: Եղիշե Սողոմոնյանը մասնավորապես խոսել է հարկային դաշտի, ԱԱՀ գործարքների իրականացման ու ֆիզիկական անձանց դեպքում կիրառվող եկամտահարկի խնդիրներից: Նա առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել կամ առաջինից երկրորդ ընթերցում աշխատել ու բարեփոխել:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը եւս առաջարկել է հետաձգել նախագծի քննարկումը: Ըստ նրա` փոփոխությունների նպատակը լիզինգի շուկայի զարգացումն է, մինչդեռ  կարգավորումների ամբողջական չլինելը կարող է վերոնշյալ նպատակի իրականացմանը չծառայել:

Քվեարկության արդյունքում նախագծերի փաթեթը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75