Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանում ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակն օգնում է ՓՄՁ-ներին հաղթահարել COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը
21/04/2020 15:03
Կիսվել

Հայաստանում ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակն օգնում է ՓՄՁ-ներին հաղթահարել COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը

ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել մասնավոր հատվածին և տնտեսությանը: 23 անվճար առցանց վեբինար` Ճգնաժամի ընթացքում:

Բանկի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը՝ Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկնարկել է նորարարական նախաձեռնություն՝ տեղական ձեռնարկություններին առաջարկելով ճգնաժամի հաղթահարմանն առնչվող տարբեր առաջնահերթ թեմաներով 23 անվճար վեբինար: Վեբինարները վարում են անվանի բիզնես խորհրդատուներ, ում խորհուրդները վերաբերում են հետևյալ թեմաներին․ դրամական հոսքերի կառավարում, բիզնեսի ռազմավարություն, ֆորս մաժորային և պայմանագրային պարտավորություններ, ինչպես օգտագործել պետական վարկերն ու դրամաշնորհները, սնանկության ռիսկեր, թվայնացում, ճգնաժամի ընթացքում հետճգնաժամային պլանավորում և այլն։

Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում անցկացված` օրական երկու սեմինարները վերաբերում էին այն անմիջական խնդիրներին, որոնց բախվեցին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները այս գլոբալ համաճարակի ընթացքում: Յուրաքանչյուր դասընթացին մասնակցում էր մինչև 200 ընկերություն՝ լսելու փորձագետների խորհուրդները: Վեբինարների ամբողջ տեսացանկը հասանելի է YouTube-ում այն բիզնեսների համար, որոնք չկարողացան մասնակցել, և այն ներառում է լրացուցիչ պրեզենտացիաներ և այլ պրակտիկ գործիքներ, որոնք ձեռնարկությունները կարող են օգտագործել հետագայում։

Նախաձեռնությունը մեկնարկել է Գործարարության աջակցման գրասենյակի և և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝ ձեռնարկությունների հետադարձ կապի հարցաթերթիկի հրապարակումից հետո, որի միջոցով ստացվել էր 1300 պատասխան և հայտնաբերվել 23 արդիական թեմա:

Զուգահեռաբար, գրասենյակը հայտարարել էր խորհրդատվական ընկերությունների և անհատ խորհրդատուների գրանցում․ նրանց համար, ովքեր պատրաստ էին տրամադրել կամավոր անվճար խորհրդատվություն կամ վեբինարներ անցկացնել դրա կարիքն ունեցող բիզնեսների համար, և արդեն ուներ ավելի քան 50 խորհրդատու, որոնք գրանցվել էին իրենց ծառայությունները տրամադրելու նպատակով։

Այս նախաձեռնության ավարտից հետո ԳԱԳ-ն՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախատեսում է մեկնարկել երկրորդ փուլը, որը ներառում է անհատական խորհրդատվության ժամեր, որոնք հասանելի կլինեն Eventbrite տոմսերի տեսքով: Մենք ունենք ավելի քան 500 խորհրդատվական տոմս, որոնք կհրապարակվեն ՓՄՁ-ների համար հաջորդ շաբաթ:

«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր՝ Հայաստանին աջակցելու հանձնառությանը: Մենք աշխատում ենք, որպեսզի օժանդակենք իշխանություններին և մեր հաճախորդներին տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում: Մենք անընդհատ նոր հնարավորություններ ենք ուսումնասիրում: ՎԶԵԲ-ը ներկայացրել է արտակարգ իրավիճակների համար «Սոլիդարության փաթեթը»․ այն ներառում է միջոցառումներ, որոնք կօգնեն ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանի ընկերություններին հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը», – ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինաձեն:

«Այս ճգնաժամը բազմաթիվ մարտահրավերներ է նետում։ Սակայն այն կարող է նաև հնարավորություններ ընձեռել ճկուն ընկերությունների համար, որոնք առաջինը կհասկանան հետճգնաժամային նոր նորմա դարձած իրավիճակը և կսկսեն գործել՝ դրանից ելնելով։ Մենք փորձում ենք օժանդակել բիզնեսներին ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և նոր հնարավորությունները օգտագործելու գործընթացում։ Մենք ուրախ ենք, որ հայաստանյան բիզնես խորհրդատուները միացել են մեր նախաձեռնությանը», – ասել է Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

«Մեզ համար ուրախալի է տեսնել, որ վեբինարներն այսքան հաջողված են, քանի որ թեմաները մշակվել են հարցումների ընթացքում 1300 ձեռնարկություններից ստացված արձագանքների մանրակրկիտ ուսումնասիորւթյան հիման վրա, որտեղ բիզնեսները ներկայացրել էին իրենց խնդիրներն ու կարիքները: Այս արդյունքները նաև օգնեցին մեզ մշակել օգնության փաթեթներ` նվազագույնի հասցնելու երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի խորհրդատուների համայնքը ցուցաբերել է առավելագույն պատրաստակամություն և արհեստավարժություն՝ տրամադրելով բազմաբովանդակ գիտելիք և անդրադառնալով վեբինարների ընթացքում բարձրացված յուրաքանչյուր հարցին: Այս հարթակը, որը ձևավորվել է Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ, պարունակում է երկարաժամկետ տվյալներ, որոնք հիմք կհանդիսանան Հայաստանում գործարար համայնքին աջակցելու համար», – ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Հիմնադրվելով 2007 թ.-ին՝ գրասենյակը ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ, կանոնակարգում է ՀՀ կառավարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո գործող պետական- մասնավոր երկխոսության հարթակը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրող է, և ներդրումների հետ մեկտեղ աջակցում է բարեփոխումներին, որոնք նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը և այլ աղբյուրներից ներդրումների մոբիլիզացմանը: Մինչ օրս Բանկը Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է մինչև 1,4 միլիարդ եվրո՝ ընդհանուր առմամբ 183 ծրագրում։ խորհրդատվություն տրամադրելու նպատակով

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52