Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կասպերսկի. Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը
13/05/2020 14:39
Կիսվել

Կասպերսկի. Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Shade գաղտնագրող-շորթող ծրագիրն այլևս սարսափելի չէ օգտատերերի համար. «Կասպեսրկի» ընկերությունը հրապարակել է դեկրիպտոր, որը վերականգնում է Shade (Troldesh) գաղտնագրիչի ցանկացած տեսակի կողմից գաղտնագրված ֆայլերը (նիշք)։ Այդ գաղտնագրիչը դեռ 2015-ից շատ վնաս է պատճառել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի օգտատերերին։

Shade-ն (հայտնի է նաև որպես Troldesh) գաղտնագրում էր օֆիսային փաստաթղթերը, նկարները և արխիվները (և ֆայլերի որոշ այլ տիպեր), ինչից հետո զոհից փրկագին էր պահանջում ֆայլերի վերականգնման համար։ Shade-ի որոշ տարբերակներ օգտագործում էին ֆայլերի կինեմատոգրաֆիական անվանումներ, օրինակ, breaking_bad և da_vinci_code։ Հաճախ Shade-ն գալիս էր ընկերների հետ. ավարտելով ֆայլերի գաղտնագրումը այն վարակված սարք էր ներբեռոնւմ այլ վնասաբեր ծրագրեր։

2016-ին տեղեկատվական անվտանգության հետազոտողների ու եվրոպական իրավապահ մարմինների համատեղ գործողության ընթացքում վերջիններիս հաջողվել է գտնել և առգրավել օգտատերերի տվյալների գաղտնազերծման բանալիներով սերվերները։ Այդ բանալիների հիման վրա ստեղծվել էր դեկրիպտոր Shade-ի վաղ տարբերակների համար։

Սակայն Shade-ի հեղինակներին այդպես էլ չբռնեցին, և նրանք շարունակում էին ստեղծել գաղտնագրիչի նոր տարբերակներ, որոնց դեմ գոյություն ունեցող դեկրիպտորն արդեն անզոր էր։ Shade-ի ստեղծողների ակտիվությունը շարունակվում էր մինչև 2019-ի կեսերը։

Սակայն 2019-ի վերջին-2020-ի սկզբին Shade-ին բախված օգտատերերի թիվը նշանակալիորեն նվազեց նախորդ տարիների համեմատ։ Ինչ-որ պահի չարագործները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Նրանք դադարեցին թողարկել Shade-ի նոր տարբերակներ, ներողություն հայտնեցին պատճառած վնասի համար և հրապարակեցին ֆայլերի գաղտնազերծման 750 000 հազար բանալի։ Դա առիթ դարձավ գաղտնազերծման ծրագրի թարմացման համար, և նոր դեկրիպտորն արդեն հասանելի է noransom.kaspersky.com-ում։ Դրա միջոցով Shade-ի զոհերը կարող են վերականգնել ֆայլերն անկախ նրանից, թե Shade-ի որ տարբերակով են դրանք գաղտնագրվել։

Փորձագետները հիշեցնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի փրկագին վճարել գաղտնագրիչ ստեղծողներին. Shade-ի օրինակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ավելի լավ է խնամքով պահպանել գաղտնագրված ֆայլերը և համբերությամբ լցվել, քանի որ շատ հավանական է, որ ինչ-որ պահ դեկրիպտորը կհայտնվի և ֆայլերը կհաջողվի վերականգնել։

Գաղտնագրիչի զոհ չդառնալու համար հարկ է կանոնավոր կերպով կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում, չանցնել կասկածելի հղումներով և չբացել անհայտ ուղարկողների նամակների մեջ ներդրված ֆայլերը, ինչպես նաև օգտագործել հուսալի պաշտպանական լուծում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41