Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր և ինքնակառավարվող արգելափակոց
25/05/2020 16:36
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր և ինքնակառավարվող արգելափակոց

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 23-ին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

Բացի այդ, Բանկը թանգարարանին նվիրեց մեքենաների մուտքը դեպի թանագարան փակող ժամանակակից ինքնակառավարվող արգելափակոց: 

«Հայտնում ենք մեր շնորհակալությունը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և նրա Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին թանգարանին նմանատիպ նշանակալի աջակցության համար: Աուդիոգիդերն էապես կբարելավեն մեր այցելուներին մատուցվող ծառայությունների որակը և, առհասարակ, կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Մեզ համար առավել կարևորվում է աուդիոգիդերի կիրառումը հատկապես համավարակի պայմաններում այցելուների անվտանգության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նվիրաբերած ինքնակառավարվող արգելափակոցի համար, որը մեր աշխատանքները դարձնում է առավել հարմարավետ և ներկայանալի»,- հայտնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Միևնույն ժամանակ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանը պարոն Միքայել Բադալյանի կողմից պարգևատրվեց «Էրեբունի 50» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:

«Մեզ համար կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացնում ենք սեփական մտահղացմամբ և մեծ պատասխանատվությամբ, որպեսզի մեր փոքր ներդրումն ունենանք մեր մշակութային օջախների զարգացման գործում: Շնորհավորում ենք և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարաններին աջակցել մեր հնարավորությունների սահմաններում այնպես, որ կարողանան մեր ազգային, մշակութային և պատմական արժեքներն այցելուներին ներկայացնել ըստ արժանվույն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Միաժամանակ շնորհակալ եմ հուշամեդալի համար և նշեմ, որ այն պարտավորեցնող է»,- հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝  ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Դեռևս մեկ շաբաթ առաջ Բանկի կողմից նվիրաբերվեցին 72 հատ ռադիոգիդեր Մատենադարանին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25