Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38349.06+0.56 TOPIX - 2687.28+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19366.96-1.20 SSEC - 3295.70-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
28/11/2024  CBA:  USD - 392.97+1.34 GBP - 497.66+3.62
28/11/2024  CBA:  EURO - 414.58+2.27
28/11/2024  CBA:  GOLD - 33365.23+349.86 SILVER - 385.22+0.68
Դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն՝ կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով
27/05/2020 12:34
Կիսվել

Դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն՝ կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով

Հայաստանում ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել՝ կորոնավիրուսի տարածման կանխման անվտանգության կանոնների խախտման համար: Այդ մասին կառավարության նիստում նշեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ավելացնելով, որ տեսչական մարմինների կողմից հիմնական աշխատանքներն իրականացվում են այն ոլոտներում, որոնք առավել ռիսկային են՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակումներ և վարակի տարածում: «Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվեն, աշխատանքները շարունակական բնույթ են կրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ սննդամթերի տեսչական մարմնի կողմից այս ընթացքում խորհրդատվություն է տրամադրվել 9561 տնտեսվարող սուբյեկտի՝ հանրային սննդի ոլորտում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, 24 ժամյա ռեժիմով դադարեցման մասին է խոսքը:

Ըստ Ասոյանի, նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում: Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա: «Բայց մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շուրջ 120 մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է, հաճախում է երեխաների շուրջ 8.3 տոկոսը»,- նշեց Արթուր Ասոյանը:

28/11/2024
դրամ
Դոլար (USD)
392.97
+1.34
Եվրո (EUR)
414.58
+2.27
Ռուբլի (RUR)
3.57
-0.01
Լարի (GEL)
143.30
+0.37
33365.23
+349.86
Արծաթ
385.22
+0.68