
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ TOYOTA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors և Chrysler ընկերությունների սննկացման արդյունքում ճապոնական Toyota Motor ընկերությունը ձեռք է բերել գերիշխող դիրք ԱՄՆ շուկայում: Ընկերությունն այս տարվա ընթացքում իր վաճառքի ծավալներով գրավել է ԱՄՆ շուկայի առավել մեծ մասնաբաժինը: Նշենք, որ ճապոնական ավտոարտադրողը միակ ընկերությունը չէ, ում գործունեության ընդլայման վրա կարող է դրական ազդեցություն ունենալ ամերիկյան երկու ընկերությունների սննկացումը, սակայն հենց Toyota-ն կարող է ապահովել առավել մեծ օգուտներ: Հիշեցնենք, որ General Motors և Chrysler ընկերություններն, իրենց գործունեության վերակառուցման նպատակով, այս տարվա մայիս ամսին հայտարարել էին սննկացման մասին:
Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում այս տարվա ընթացքում կրճատվել են մոտ 39%-ով: