
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ – ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՎԵԼ ԾԱՆՐ ՓՈՒԼՆ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
Տնտեսագետ Ջորջ Սորոսի կարծիքով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առավել ծանր փուլն արդեն հաղթահարված է, իսկ ճգնաժամի վերջնական հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ընդլայնել պետական կարգավորման շրջանակները: Նա կարևորել է ներկա պայմաններում պետական ծախսերի ծավալների ընդլայնումը և կառավարության կողմից ֆինանսական կառույցներին պետական երաշխիքների տրամադրումը: Ջ. Սորոսը նաև նշում է, որ տնտեսության վերականգնմանը զուգընթացը կառավարությունը պետք է կրճատի իր միջամտության ծավալները: