
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ
Շուտով հարստություն թաքցնելը շվեյցարական բանկային հաշիվներում կդառնա անհնար: Շվեյցարիայի մասնավոր բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչները նշում են, որ ամենայն հավանականությամբ կընդունվեն հարկային մարմինների պահանջները, և բանկերը, եթե ոչ ստիպողաբար, ապա խնդրանքով կդիմեն իրենց օտարերկրյա հաճախորդներին բացահայտել նախկինում թաքցված իրենց ակտիվները: Բանկերի ներկայացուցիչներն առավել հավանական են համարում իրենց ներդրողներին խնդրելը, քան պարտադրելը:
Նշենք, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կարծիքով այս դեպքում առավել արդյունավետ տարբերակ է կիրառել «համոզել» հասկացությունը, քան «պարտադրել»-ը: Այժմ այս ուղղությամբ անհրաժեշտ է ճիշտ հասկացության ընտրություն և այդ հասկացության իրավաբանական պարզաբանում: