
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Այսօր հրապարակած իր զեկույցում Համաշխարհային Բանկը կանխատեսում է այս տարվա ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ի անկում 3%-ով: Նշենք, որ մինչ այս բանկի փորձագետները կանխատեսել էին, որ համաշխարհային տնտեսությունում ՀՆԱ-ն կկրճատվի մոտ 2%-ով: Համաշխարհային Բանկի կանխատեսմամբ 2009թ. Ռուսաստանում ՀՆԱ-ն կարող է կրճատվել 7.5%-ով, իսկ արդեն 2010թ. կանխատեսվում է 2.5% տնտեսական աճ: Համաշխարհային բանկը վերանայել է նաև իր կանխատեսումները ԱՄՆ տնտեսության վերաբերյալ, մասնավորապես բանկն այժմ կանխատեսում է 2009թ. ԱՄՆ տնտեսության անկում մոտ 3%-ով: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն Ճապոնիայի տնտեսությունը կկրճատվի 7%-ով, իսկ Չինաստանի ՀՆԱ-ն, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, այս տարվա ընթացքում կարող է աճել 7%-ով: