
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՎԱՐԿ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Մոլդովային տրամադրել 500 մլն դոլար արժողությամբ պետական վարկ և առաջիկա երկու ամիսների ընթացքում մոլդովական կառավարությանը կփոխանցվի վարկի առաջին մասը` մոտ 150 մլն դոլար: Ռուսական կառավարության ղեկավարը նաև նշել է, որ վարկի տրամադրման հետ կապված նախատեսվում է բյուջեի վերանայում: Նշենք, որ Մոլդովայի կառավարությունը նախատեսում է այս միջոցներն ուղղել ներդրումային ծրագրերի իրականացմանը: