
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 23%-ՈՎ
iSuppli վիճակագրական գործակալությունը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն այս տարվա առաջին եռամսյակում համակարգիչների վաճառքի ծավալն աշխարհում կրճատվել է 23%-ով: Հաշվետու ժամանկահատվածում աշխարհում վաճառվել է 66,5 մլն համակարգիչ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 8,1%-ով: Վաճառքի առավել մեծ ծավալներ ապահովել են HP և Dell ընկերությունները, մասնավորապես HP ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վաճառել է 13,1 մլն անհատական համակարգիչ և գրավել շուկայի 19,7%-ը: Dell ընկերության վաճառքի ծավալը կազմել է 8,8 մլն համակարգիչ, իսկ ընկերության շուկայի մասնաբաժինը կազմել է 13,2%: