
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է LUFTHANSA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆԵԼ BRUSSELS AIRLINES-Ը
Եվրահանձնաժողովը թույլատրել է գերմանական Lufthansa ընկերությանը գնել բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը: Խոշոր ընկերությունների միավորման Եվրահանձնաժողովի կանոնակարգի համաձայն Եվրահանձնաժողովն ուսումնասիրել է Lufthansa ընկերության կողմից Brussels Airlines ավիաընկերության արժեթղթերի վերահսկիչ փաթեթի ձեռք բերման գործընթացի հնարավորությունը և թույլատրել գործարքի կնքումը` միայն որոշակի պահանջների բավարարման դեպքում: Նախ և առաջ Lufthansa ընկերությանը պահանջ է ներկայացվել ապահովել Brussels Airlines ավիաընկերության բոլոր չվերթների իրականացումը: Նշենք, որ գործարքը նախատեսվում է իրականացնել 2 փուլով: Lufthansa ընկերությունը նախ ձեռք կբերի բելգիական ավիաընկերության արժեթղթերի 45%-ը, իսկ այնուհետև արդեն 2011թ.`մնացյալ 55%-ը: Նշենք նաև, որ Եվրահանձնաժողովն այժմ քննարկում է Lufthansa ավիաընկերության կողմից Austrian Airlines ավիաընկերության արժեթղթերի ձեռք բերման հնարավորությունը: