
ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ԼԵՈՆԱՐԴ ԲԼԱՎԱՏՆԻԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՏԻ ՏԱԼ JPMORGAN ԲԱՆԿ-ԻՆ
Ազգությամբ ռուս միլիարդատեր Լեոնարդ Բլավատիկը մտադիր է դատի տալ ամերիկյան JPMorgan Chase բանկին: Միլիարդատերը մեղադրում է բանկին իրեն պատկանող արդյունաբերական Access Industries հոլդինգի ներդրումային միջոցները ոչ արդյունավետ կառավարման մեջ: Ինչպես նշել են Լեոնարդ Բլավատիկի փաստաբանները` բանկի աշխատակիցները Access Industries ընկերության անունից իրականացրել են հիփոթեքային վարկերով ապահովված արժեթղթերով ռիսկային գործառնություններ, ինչի արդյունքում ընկերությունը կորցրել է մոտ 98 մլն դոլար, մինչդեռ բանկն այդ նույն ժամանակահատվածում հրաժարվել է նման ներդրումային գործիքներից: