
LEXUS-Ը ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
Ամերիկյան J.D. Power and Associates մարքեթինգային ընկերությունը հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն բարձր որակական հատկանիշներով ավտոմեքենաների համաշխարհային վարկանիշային ցուցակն այժմ գլխավորում է Lexus-ը: Նշենք, որ նախորդ տարի այս ցուցակը գլխավորում էր Toyota Motor Corp. ընկերությունը: J.D. Power գործակալությունն իր հետազոտություններում դասակարգել է ավտոմեքենաներն ըստ մի շարք հատկանիշների: Լավագույն որակական հատկանիշներով ավտոմեքենաների վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել Porsche-ն, որին էլ հաջորդում է Cadillac-ը: Նշենք, որ այս ցուցակի լավագույն հնգյակում են հայտնվել նաև Hyundai-ն և Honda-ն: