FORD, NISSAN և TESLA MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Սթիվեն Չուն հայտնել է, որ վառելիք տնտեսող ավտոմեքենաների արտադրության ծավալների ընդլայնման նպատակով ԱՄՆ կառավարությունը մտադիր է Ford, Nissan և Tesla Motors ընկերություններին տրամադրել 8 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պետական վարկ: Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford ընկերությանը վառելիք տնտեսող ավտոմեքենաների նախագծման և դրանց արտադրության ապահովման նպատակով ԱՄՆ կառավարությունը կտրամադրի 5.9 մլրդ դոլար, Nissan ընկերությանը կտրամադրի 1.6 մլրդ դոլար, իսկ Tesla Motors ընկերությանը նախատեսվում է տրամադրել 465 մլն դոլար: Նախարարի կարծիքով այս ներդրումները կապահովեն նաև երկրում նոր աշխատատեղերի ստեղծում: