
IATA – ԱՇԽԱՐՀՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 9,3%-ՈՎ
Օդային Փոխադրումների Միջազգային Ասոցիացիայի (International Air Transport Association, IATA) հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 9,3%-ով:
Նշենք, որ այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել էր 3,1%-ով: IATA հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումներից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը կրճատվել է 20%-ով, մինչդեռ միայն մայիս ամսվա ընթացքում այս ցուցանիշը կրճատվել է 30%-ով: