
ԼՈՆԴՈՆՈՒՄ ԷԼԻՏԱՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 11,7%-ՈՎ
Savills խորհրդատվական ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Լոնդոնում էլիտար բնակարանների վարձակալության վճարը կրճատվել է 11,2%-ով: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ վարձակալության վճարների անկումը պայմանավորված է անշարժ գույքի շուկայում պահանջարկի կրճատմամբ, ինչպես նաև կնքված գործարքների թվի անկմամբ: