BRITISH AIRWAYS ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 800 ԱՇԽԱՏԱԿԻՑ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ
British Airways ավիաընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերության 800 աշխատակից պատրաստակամություն է հայտնել մեկ ամիս աշխատել առանց աշխատավարձի, 4000 աշխատակից համաձայն է գնալ չվարձատրվող արձակուրդի, իսկ մոտ 1400 աշխատակից պատրաստ է աշխատել կրճատված աշխատանքային ժամերով: Նշենք, որ 40 հազար աշխատակից ունեցող ընկերության մոտ 7000 աշխատակից համաձայնվել է աշխատավարձի տարբեր չափերի կրճատումների: British Airways ավիաընկերության նախնական հաշվարկների համաձայն ընկերությունն այս կերպ կարող է տնտեսել ավելի քան 15 մլն դոլար:
Նշենք, որ բրիտանական խոշորագույն British Airways ավիաընկերության հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է այս տարվա մարտի 31-ին, ընկերության կրած վնասը կազմել է 592.5 մլն դոլար: British Airways ընկերությունը ստեղծվել է 1987թ. և իր գործունեության ընթացքում ամենամեծ վնասները կրել է հենց 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում: