ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 15 ՀԱԶԱՐՈՎ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գործազրկության նպաստ ստանալու համար համապատասխան մարմիններին ուղղված դիմումների քանակն աճել է 15 հազարով: Այսպիսով, գրանցված գործազուրկների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում կազմում է 627 հազար: Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսում էին, որ հաշվետու ժամանակահատվածում գործազրկության նպաստ ստանալու դիմումների ընդհանուր քանակը կարող էր կազմել 600 հազար: