ԱՄՆ-ՈՒՄ 2009Թ.-ԻՆ ՍՆՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 45-Ի
ԱՄՆ Դեպոզիտների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) տարածած տեղեկավտության համաձայն 2009թ.-ին ԱՄՆ-ում սննկացել է 45 բանկ: Միայն վերջին օրերի ընթացքում FDIC-ի վերահսկողության տակ են անցել 5 բանկեր`Community, Neighborhood Community, Horizon, MetroPacific և Mirae բանկերը: Բոլոր 5 բանկերի համախառն ակտիվների ծավալը կազմում է 1.04 միլիարդ դոլար: Վերջին անգամ ԱՄՆ-ում բանկերի սննկացման այսպիսի ռեկորդային թիվ գրանցվել է 1993թ.-ին: