GOOGLE ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Google-ի հրապարակած հետազոտական տվյալների համաձայն այս տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում նվազել է Google որոնման համակարգով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ հարցումների քանակը: Հաշվետու ամիսների ընթացքում մոտ 70%-ով աճել է «բիզնեսը և ճգնաժամը» հարցումների ընդհանուր քանակը, որը նշանակում է, որ ընկերությունների ղեկավարները դեռևս փնտրում են ճգնաժամի հաղթահարման առավել արդյունավետ ռազմավարություն: Նշենք նաև, որ «ինտերնետ» բառը պարունակող հարցումներում առավել մեծ է եղել «ինտերներ-խանութ» հարցումների տեսակարար կշիռը: