ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ING ԲԱՆԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ԵՎՍ 800 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Ֆինանսական ծառայություններ մատուցող նիդերլանդական խոշորագույն ING Groep NV ընկերությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում կրճատել ևս 800 աշխատակիցների, ինչպես նաև ընկերությունն իր գործունեության վերակառուցման նպատակով նախատեսում է տրամադրել 165 մլն դոլար: Նշենք, որ ընկերությունն արդեն հայտարարել էր 2009թ. ընթացքում ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում 7 հազար աշխատատեղերի կրճատման մասին: