ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը գրում է, որ ամերիկյան բանկերը մտադիր են խստացնել վարկային քարտերի տրամադրման պայմանները, քանի որ վարկառուները ժամանակին չեն կատարում իրենց վարկային պարտավորությունները, և ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բանկերի վարկային պորտֆելում այս տարվա հունիս ամսին կազմել է ռեկորդային 10.44%: JPMorgan Chase բանկը հայտարարել է, որ բանկը վերանայել է վարկային քարտերի տրամադրման պայմանները, և այս տարվա օգոստոսից սկսած որոշ վարկառուների վարկային քարտերի ամսեկան վճարը կտատանվի 2-5% սահմաններում` կախված փոխառու գումարի չափից: Պարբերականը նաև նշում է, որ Citigroup բանկն արդեն մոտ 3 տոկոսային կետով բարձրացրել է որոշ առևտրային ընկերությունների հետ համատեղ տրամադրվող վարկային քարտերի տոկոսադրույքները: Նշենք նաև, որ ԱՄՆ կոնգրեսում որոշում է ընդունվել սահմանափակել բանկերի կողմից ռիսկային վարկառուների համար տոկոսադրույքների սահմանման հնարավորությունները: