Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԻ ԵՎՐԱԶԵՍ-Ի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ
02/07/2009 15:11
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԻ ԵՎՐԱԶԵՍ-Ի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Սյունիքի մարզում տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունված հակաճգնաժամային որոշումները:

Տիգրան Սարգյսանը մասնավորապես ասել է. «Կապանում մենք ընդունել ենք աննախադեպ որոշումներ, մասնավորապես շուրջ 180 մլրդ դրամի ֆինանսական միջոցների բաշխում տեղի ունեցավ, որը մեր տնտեսության համար ունի էական նշանակություն։ Խոսքը վերաբերում է ռուսական վարկին։ Մենք ձեզ հետ միասին որոշեցինք, թե այդ միջոցները ինչպես պետք է ծախսվեն կոնկրետ ըստ ուղղությունների։ Փիլիսոփայությունը, որ ընկած էր այդ որոշման հիմքում, հետեւյալն էր. առաջին` մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ միջոցները, որպեսզի նպաստենք մեր տնտեսության դիմադրողականության աճին եւ երկրորդ, որ այդ միջոցները կարողանանք վերադարձնել, այսինքն` վերադարձելիության սկզբունքով ենք բաշխել այդ գումարները, ինչը նշանակում է, որ այդ պարտքը մեր պետության վրա կծանրանա այնքանով, որքանով այդ միջոցները ուղղելու ենք անտոկոս ընթացիկ մեր ծախսերին, կապիտալ շինարարությանը։ Մասնավորապես 24 մլրդ դրամ աղետի գոտու վերականգնման աշխատանքներն են, որ մենք ուղղակի բյուջեով ֆինանսավորում ենք այս տարի եւ մյուս տարի։ Այդ միջոցների մի մասը ուղղվելու է մեր կայունացման հիմնադրամին ԿԲ-ում, իսկ մյուս մասը տրամադրվում է որպես վարկային միջոցներ։ Թիրախները` առաջին կարեւորագույն թիրախը փոքր եւ միջին բիզնեսի համար վարկային հնարավորությունների ընդլայնումն է։ Մի կողմից դա ԿԲ-ում հայ-գերմանական հիմնադրամի աշխատանքներն են, եւ մենք պատրաստ ենք միջոցներ տրամադրել հիմնադրամին, որովհետեւ այն ապացուցել է իր արդյունավետությունը, ապահովել աշխատանքների եւ միջոցների 100 տոկոս վերադարձելիությունը, ինչը չափազանց կարեւոր է։ Երկրորդ ուղղությունը հիպոթեքային շուկայի զարգացումն է, եւ այն հիմնադրամը, որ ստեղծում է ԿԲ-ն, հնարավորություն կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ կառավարությունից։ Երրորդը ՓՄՁ ԶԱԿ-ն է, որն արդեն իսկ մարզերում հավաքել է շուրջ 5 մլրդ դրամի վարկային ծրագրեր, ինչը նույնպես խթանելու է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը ՀՀ-ում։ Բնականաբար, կարեւոր ուղղություններից է համակարգաստեղծ ձեռնարկություններին վարկային միջոցներով օգնելը։ Մենք ընդունեցինք կարեւորագույն որոշումներ հենց հանքահումքային արդյունաբերության ոլորտում, օգնեցինք այն ձեռնարկություններին, որոնք աշխատում են արտահանման վրա, տրամադրեցինք վարկային միջոցներ, ինչը կավելացնի նրանց ներուժը։ Հասկանալի է, որ այս միջոցառումները չեն կարող սահմանափակվել միայն ռուսական վարկով։ Մենք շատ ուրախ կլինենք լսելու մեր ընդդիմախոսներին, թե ինչ ուղղություններով ավելի նպատակահարմար կլիներ օգտագործել այս վարկային միջոցները։ Բնականաբար, այդպիսի քննադատական վերլուծությունները խիստ օգտակար կլինեն կառավարության համար։ Իհարկե, խոսքը չի վերաբերում այն քննադատությանը, որն սկսվում է հայհոյանքով եւ ավարտվում է հայհոյանքով։ Իհարկե, խոսքը դրա մասին չէ, փառք Աստծո, կան բավականին կառուցողական ընդդիմախոսներ, որոնք հանդես են գալիս հետաքրքիր վերլուծություններով` քննադատելով կառավարության աշխատանքները, բայց որտեղ կան մասնագիտական բավականին լուրջ առաջարկներ, որոնք դառնում են մեր քննարկման առարկան։ Վերջին շրջանում, ասենք, «Կապիտալ» թերթը, «Դելովոյ էքսպրես» թերթը բավականին լուրջ վերլուծական նյութեր են տպագրում, որոնք օգտակար են մեզ համար։ Մեր աշխատանքը շարունակվում է եւ մենք ունենք ֆինանսական միջոցներ ստանալու եւ տնտեսության զարգացմանն օգնելու եւս մեկ լրացուցիչ հնարավորություն։ Խոսքը վերաբերում է Եվրազեսի շրջանակում ձեւավորված հակաճգնաժամային հիմնադրամին, որտեղ կուտակվելու է շուրջ 10 մլրդ դոլար գումար, եւ մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից։ Ցավոք սրտի, դեռեւս չունենք մշակված այնպիսի ծրագրեր, որոնք կարողանայինք ներկայացնել այդ հիմնադրամ։ Ընդամենը երկու ծրագիր ենք երաշխավորել եւ ուղարկել, երկուսն էլ վերաբերում են էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներին։ Դա, իհարկե, բավարար չէ։ Իմ որոշումով ֆինանսների փոխնախարարի ղեկավարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի, պետք է համագործակցի բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ։ Նպատակը լինելու է այն, որ մենք ձեզ հետ միասին մշակենք, բացահայտենք այնպիսի խոշոր ծրագրեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին եւ որոնք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու համար կարող ենք ներկայացնել այդ հիմնադրամ։ Այսօր խնդիրը դրվում է հետեւյալ կերպ` մենք ունենք ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն, բայց ցավոք սրտի դեռեւս չունենք այնպիսի ծրագրեր, որ կառավարության անունից կարողանանք ներկայացնել այդ հիմնադրամ։ Դրա համար ես խնդրում եմ ձեզ ամենայն աջակցություն ցույց տալ այդ աշխատանքային խմբին, որը կղեկավարի Վարդան Արամյանը եւ որում ընդգրկված են լինելու էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի մասնագետները, վարչապետի խորհրդականները։ Այն բանից հետո, երբ որ բացահայտենք այդպիսի խոշոր ծրագրերը, բնականաբար, կվարձենք մասնագիտացված կազմակերպություններ, որոնք կպատրաստեն բիզնես ծրագրեր, բիզնես առաջարկներ` հաշվարկելով ֆինանսական հոսքերը։ Մենք պետք է կարողանանք օգտվել այս բացառիկ հնարավորությունից եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Ես համոզված եմ, որ այն բաշխումը, որ կատարեցինք Կապանում, դրական ազդեցություն է թողնելու մեր տնտեսական համակարգի վրա։ Իհարկե, դրա դրական ազդեցությունը կզգանք 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում եւ ավելի շատ 2010թ., քանի որ այդ ծրագրերը կամաց-կամաց են թափ ստանալու։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98