ՄԱՆՀԵԹԵՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ-ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 50%-ՈՎ
Ամրիկյան Prudential Douglas Elliman Real Estate ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի երկրորդ կիսամյակի ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած Նյու-Յորքի Մանհեթեն կղզում անշարժ-գույքի վաճառքի ծավալները նվազել են 50%-ով, իսկ գները` 24%-ով: Սույն անկումը իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք է, որի պատճառով աճում է գործազրությունը, իսկ հիփոթեքային վարկավորման պայմանները ավելի խստացվել են: