
TOYOTA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 32%-ՈՎ
Toyota Motor Corp. ընկերությունը հրապարակել է ԱՄՆ-ում ընկերության վաճառքի ծավալները բնութագրող հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է 131 654 ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է ավելի քան 32%-ով: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 36%-ով և կազմել 84,212 ավտոմեքենա, իսկ բեռնատար ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 23%-ով և կազմել 47,442 ավտոմեքենա: