ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՎՍ 40%-ՈՎ
Բրիտանական անշարժ գույքի Grosvenor Group Ltd. գործակալությունը, որը պատկանում է հայտնի միլիարդատեր Ջերալդ Գրովենորին (Gerald Grosvenor), կանխատեսել է Իսպանիայում անշարժ գույքի գների անկում ևս 40%-ով: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունը դեռևս չի նախատեսում ներդրումային ծրագրերի իրականացում Իսպանիայի անշարժ գույքի շուկայում: Նշենք, որ Grosvenor Group ընկերությունը 3 տարի առաջ վաճառել էր իրեն պատկանող բոլոր առևտրային տարածքները Իսպանիայում:
Նշենք նաև, որ 2008թ. ընթացքում անշարժ գույքի գները Իսպանիայում կրճատվել են 6,8%-ով, իսկ Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գների անկումը կազմել է 26%: