
SAMSUNG ELECTRONICS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Համակարգիչներ, բջջային հեռախոսներ, կենցաղային տեխնիկա և միկրոսխեմաներ արտադրող ասիական խոշորագույն Samsung Electronics ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընկերության գործառնական շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում կարող է կազմել շուրջ 2,6 տրիլիոն վոն (2 մլրդ դոլար): Նախնական տվյալների համաձայն ընկերության եկամուտների ընդհանուր ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 33 տրիլիոն վոն: Ընկերությունը նախատեսում է իր գործունեության վերաբերյալ վերջնական հաշվետվություն ներկայացնել հուլիսի 24-ին: