
ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ԵՐՐՈՐԴ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԻ ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ստորագրել է իսպանական Banco de Venezuela բանկի ազգայնացման վերաբերյալ հրամանագիր, որը հնարավորություն կտա կառավարությաը զգալիորեն ընդլայնել իր մասնաբաժինը երկրի բանկային համակարգում: Banco de Venezuela բանկի ազգայնացման արդյունքում կառավարությունը կապահովի երկրում իրականացվող համախառն ներդրումների ընդհանուր ծավալի 20%-ի վերահսկողությունը: